Posted in Հայոց լեզու 9

Անուղղակի խնդիրների տեսակներ

Փետրվարի 20

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։

Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։

Ինչպես ցույց է տրված օրինակներում, միջոցի անուղղակի խնդիրը կարող է լրացնել և՛ ներգործական, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայերին։

Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։

Օրինակ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից։ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով։

Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորություն) և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։

Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։

Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։

Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։ Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք տնօրենին։

Ցուցական մի քանի դերանուններ կարող են վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ դառնալ վերաբերության անուղղակի խնդիր։

Օրինակ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։

Անջատման խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորությամբ) և ամբողջովին հակադրվում է հանգման խնդրին։ Այս խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։

Օրինակ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։
Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ․ դրանք են՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։

Առաջադրանք․
1․ Կազմել 3 ական նախադասություն՝ միջոցի, ներգործող, վերաբերության, անջատման անուղղակի խնդիրներով։ 

Հանգման անուղղակի խնդիր՝
Գիրքը դրված էր սեղանին
Իմ ձեռքերով փոքրիկ պատրաստած նվերը նվիրեցի Մանեյին
Ամենահամեղ ելակը ընկավ հատակին

Միջոցի անուղղակի խնդիր՝
Հայոց Լեզվի նշումները գծեցի մատիտով
Ես կարողացա իրականացնել իմ միտքը Արամի միջոցով
Հակոբը կարողանում է գրել միայն ձախ ձեռքով

Անջատման անուղղակի խնդիր՝
Քարը ընկավ սարից
Ծառի վերջին տերևվը ընկավ քամուց
Անահիտը հեռացավ այս աշխարհից

Վերաբերության անուղղակի խնդիր՝
Դուք բամբասեցիք մեր մասին
Մեր տան բույսերից ամենաբուրավետը Յասամանն է
Այսօր ծնողներս խոսացին իմ ապագայի մասին

Միասնության անուղղակի խնդիր՝
Ես ընկերուհուս հետ գնացի կինո նայելու
Մատիտը ռետինի հետ դրված էին պատուհանագոգին
Շահանեն իր փոքր եղբոր հետ գնում էին զբոսնելու

Ներգործող անուղղակի խնդիր՝
Այս նվերը նվիրվեց անծանոթի կողմից
Շենքը կառուցվել է շինարարների կողմից
Այսօր ես ստացա հրավեր դեպի ռեստորան Էմիլի կողմից

2․ Շարահյուսորեն վերլուծել հետևյալ նախադասությունը։Միա
Ու ահա Վարդուշի ուղարկած գաթաները իրենց բուրմունքով արդեն արթնացրել էին հուշերի մի աշխարհ, որոնք սկսել էին հստակ բյուրեղացում և ձևավորում ստանալ՝ գույների ու ծավալի նոր հղացումներով։ 




Թողնել մեկնաբանություն