Posted in կենսաբանություն 9

Դոմինանտ

Դոմինանտություն

Դոմինանտություն է կոչվում այն գենը, երբ ժառանգում է դոմինանտ գենը ու արտահայտվում է ֆենոտիպորեն։ Հիբրիդային օրգանիզմում ծնողական ձևերից մեկի հատկանիշի գերակշռման երևույթը կոչվում է դոմինատություն։ Հատկանիշի դոմինանտ ալելային գենը ընդունված է նշանակել լատինական մեծատառով։ Օրինակ ՝ եթե ծնողներից մեկը ունի շականագույն աչքեր, իսկ մյուսը ՝ կապույտ աչքեր, ապա նրանց սերունդը կունենա կամ շականակագույն աչքեր կամ կապույտ։ Եթե ծնողներից մեկը սևահեր է, իսկ մյուսը շիկահեր, ապա նրանց սերունդը կլինի շիկահեր։ Եթե ծնողներից մեկը սպիտակամորթ է, իսկ մյուսը սևամորթ, ուրեմն նրանց սերունդը կլինի կամ սևամորթ կամ կլինի այդ երկու գույների խառնուրդը։

Ոչ լրիվ դոմինանտություն

Դոմինանտը ունի նաև իր հակադիր ձևը, որը կոչվում է ոչ լրիվ դոմինանտություն։ Ոչ լրիվ դոմինանտությունը դիտարկվում է այնպիսի հատկանիշների ժառանգման դեպքում, ինչպիսիք են թռչունների փետուրների կազմությունը, խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների բրդի գունավորումը, մարդկանց օրգանիզմում կենսաքիմիական հատկանիշները, ծաղկի գունավորումը և այլն։ Օրինակ ՝ գիշերային գեղեցկուհի կոչվող բույսի երկու ժառանգական ձևերն ունենում են մեկը ՝ կարմիր, մյուսը ՝ սպիտակ գունավորմամբ ծաղիկներ։ Դրանց խաչասերման հետևանքով դիտվում է միակերպություն և առաջին սերնդում ի հայտ են գալիս վարդագույն ծաղիկներ, որը դրսևորում է հատկանիշի միջանկյալ բնույթը։ Երկրորդ սերնդում, երբ խաչասերվում են առաջին սերնդի առանձնյակները, դիտվում է ճեղքավորում ՝ 1:2:1 ՝ ինչպես ըստ գենոտիպի, այնպես էլ ըստ ֆենոտիպի, այսինքն ՝ երկրորդ սերնդի առանձնյակների 25%-ը ունենում են կարմիր գույնի ծաղիկներ (հոմոզիգոտ AA գենոտիպով), 25%-ը ՝ սպիտակ (հոմոզիգոտ aa գենոտիպով) և 50%-ը վարդագույն ծաղիկներ (հետերոզիգոտ Aa գենոտիպով)։

Կոդոմինանտություն

Կոդոմինանտություն է կոչվում այն գենը, երբ գեների երկու ալելները մասնակցում են հետերոզիգոտ առանձնյակի հատկանիշի որոշման ժամանակ։ Նաև կոդոմինանտություն է կոչվում այն գենը, երբ ռեցեսիվ գենը դոմինանտ գենի հետ միասին արտահայտվում է։

Թողնել մեկնաբանություն