Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը

Արդյունաբեության կարևորագույն ճյուղերից է վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը: Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունն արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը և սպասարկման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա և վառելիք, իսկ քիմիական արդյունաբերությանը` հումք:  Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը մեծ ազդեցություն ունի նաև տնտեսության տեղաբաշխման վրա: Աշխարհում արագ աճում է վառելիքի և էներգիայի սպառման ծավալը, քանի որ մի կողմից աճում է բնակչության թիվը, իսկ մյուս կողմից` մեկ շնչի հաշվով սպառվող էլեկտրաէներգիայի քանակը:

Վառ. արդ..jpg

Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը գլխավոր վառելիքը եղել է ածուխը, որին բաժին էր ընկնում օգտագործած վառելիքի կեսից ավելին: Այս ժամանակաշրջանն անվանում են ածխային փուլ: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսվել է նավթագազային փուլը. կտրուկ նվազել է պինդ վառելանյութի (ածուխ, տորֆ, վառելափայտ) բաժինը, աճել է նավթի ու գազի բաժինը։

արդյուն..jpg
Ածխարդյունաբերությունը: Ներկայումս ածուխ արդյունահանվում է աշխարհի ավելի քան 60 երկրներում: Քարտեզի ուսումնասիրությունից հետո կարելի է նկատել, որ առաջատարներն են Չինաստանը (համաշխարհային հանույթի ավելի քան 1/4-­ը), ԱՄՆ-­ը, Հնդկաստանը, Ավստրալիան, Ռուսաստանը և այլն: 
3.2.jpg
Նավթարդյունաբերությունը վառելիքային արդյունաբերության գլխավոր ճյուղն է: Այժմ մարդկության օգտագործած էներգիայի 40 %-­ը բաժին է ընկնում նավթին: Նավթ արդյունահանում են աշխարհի ավելի քան 80 երկրներում:
Օրինակ
Նավթի հանույթի ծավալով աշխարհում առաջատար երկրներն են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ­ը, Մեքսիկան, Իրանը, Վենեսուելան, իսկ ներկրման ծավալով` Չինաստանը, ԱՄՆ­ը, Ճապոնիան, Արևմտյան Եվրոպայի երկրները:
Հարկ է նշել, որ նավթարդյունաբերությունը բավականին մեծ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին՝ հանգեցնելով ջրային, օդային, հողային ռեսուրսների աղտոտոմանը:
 
Նավթատար նավերի վթարի հետևանքները
 
timthumb.jpg

Գազարդյունաբերության զարգացումը սկսվել է` 50­-ական թվականներից։

Գազամուղներով գազը Արևմտյան Սիբիրից հասնում է Արևմտյան Եվրոպա, Կանադայից` ԱՄՆ, Ալժիրից և Լիբիայից Միջերկրական ծովի հատակով՝ Իտալիա, Ֆրանսիա և եվրոպական այլ երկրներ։ Բնական հեղուկացված գազի գլխավոր սպառողներն են Ճապոնիան, ԱՄՆ-­ը և Եվրոպայի որոշ երկրներ: 

Խոսեմ նաև այն էներգիաների մասին,որը ստանում ենք բնության երևույթների կողմից :Դա արևային էներգիան է և քամու կողմից ստացող թներգիան: Արևային էներգիայի համար կան նախատեսվաց էներգետիկ կամ արևային պանելներ (էլեմենտ),իսկ քամու միջոցով կան հողմաղացներ:Երկար ժամանակ հողմաղացները ջրաղացների հետ մեկտեղ միակ մեքենաներն էին, որոնք մարդկությունն օգտագործում էր։ Հետևաբար, այդ մեխանիզմներն օգտագործվում էին տարբեր նպատակներով։

Հողմաղաց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Վարկով ձևակերպվող արևային կայանների հետգնման ժամկետը 5-7 տարի է. ոլորտի  մասնագետ | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն
ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց արտադրած արևային էներգիան վաճառել  էլցանցերին
Նավթի գնանկում 30%՝ Պարսից ծոցի պատերազմից հետո առաջին անգամ
Վրաստանում նավթի ու գազի որոնումներ ու արդյունահանում կիրականացվեն — REGST
Ակտիվացրած ածուխի գործածումը կոսմետիկ նպատակներով (տեսանյութ)(լուսանկարներ)
Ածուխ, Քարածուխ, Acux, antracit. Уголь антрацит российский - Все остальное  - Full.am

Թողնել մեկնաբանություն