1.Ի՞նչ է էլեկտրական լիցքը։
Էլեկտրական լիցքը ֆիզիկական սկալյար մեծություն է, որը որոշում է մարմինների կարողությունը լինել էլեկտրամագնիսական դաշտերի աղբյուր և մասնակցել էլեկտրամագնիսական փոխազդեցությանը: Էլեկտրական լիցքը առաջին անգամ ներդրվել է Կուլոնի օրենքում 1785 թվականին։
2.Քանի՞ տեսակի լիցքեր գիտենք, և ինչպե՞ս են նրանք փոխազդում։
Տարբեր տարրերի ատոմներում էլեկտրոնների և միջուկի ձգողության էլեկտրական ուժերը տարբեր են, այդ պատճառով չեզոք մարմինների շփման ժամանակ էլեկտրոնների որոշակի մասը կարող է մի մարմնից անցնել մյուսին: Այն մարմինը, որը տվել է իր էլեկտրոնների մի մասը, կստանա դրական լիցք, մյուս մարմինը, որը վերցրել է այդ էլեկտրոնները՝ բացասական լիցք:
3. Ձևակերպել ատոմի կառուցվածքը։
Ատոմը մանրադիտակային չափի և զանգվածի նյութի մասնիկ է, և քիմիական տարրի ամենափոքր մասը, որը հանդիսանում է նրա հատկությունների կրողը։ Ատոմները կազմված են միջուկից և էլեկտրոններից։ Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից։ Միջուկում նեյտրոնների թիվը կարող է տարբեր լինել՝ զրոյից մինչև մի քանի տասնյակ։
4.Ձևակերպել Կուլոնի օրենքը։
Երկու անշարժ կետային լիցքեր փոխազդում են այնպիսի ուժերով, որոնք ուղղված են լիցքերը միացնող ուղղի երկայնքով, և որոնց մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական՝ լիցքերի միջև հեռավորության քառակուսուն։
5.Ձևակերպել լիցքերի պահպանման օրենքը։
իցքի պահպանման օրենքըֆիզիկայի հիմնարար օրենքներից մեկն է, ըստ որի՝ էլեկտրական լիցքերը չեն կարող ինքնուրույն առաջանալ և ոչնանալ։ Մարմիններն էլեկտրականանում են այն ժամանակ, երբ ստանում կամ կորցնում են էլեկտրոններ: Յուրաքանչյուր ատոմում պրոտոնների թիվը հավասար է էլեկտրոնների թվին։ Երկուսն էլ ունեն նույն լիցքը, այդ իսկ պատճառով մարմիննեերն էլեկտրաչեզոք են։ Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն: Այս փատը հաստատված է և կոչվում է լիցքի պահպանման օրենք:
6.Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ: Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներ Մ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:
7. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
8.Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ։
Հոսանքի ուժ անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին: Հոսանքի ուժն նշանակում են I տառով: Նրա միավորն անվանում են ամպեր: Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքերով, որոնք կոչվում են ապերաչափներ:
9.Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական լարում։
Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: Լարումը ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
10.Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դիմադրություն։
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով: Դիմադրության միավորը կոչվում է օհմ (Օմ), ի պատիվ գերմանացի գիտնական Գ. Օհմի, այն առաջինն է ներմուծել այդ մեծությունը:
11. Ձևակերպել Օհմի օրենքը։
Շղթայի տեղամասում հոսանքի ուժն ուղիղ համեմատական է տեղամասի ծայրերին կիրառված լարմանը և հակադարձ համեմատական այդ տեղամասի դիմադրությանը:I= U/R ; U = RI
12.Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։
ֆիզիկական օրենք, որը չափում է էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը։ Ստեղծվել է 1841 թվականին Ջեյմս Ջուլի կողմից և ինքնուրույն՝ 1842 թվականին Էմիլ Լենցի կողմից։