Հունվարի 30
Նախադասության գլխավոր անդամներ, ենթակա
Դուրս գրել ենթականները, թե ինչով են արտահայտված։
Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:
Շողքը- իրանիշ գոյական
Սաքանը-անձնանիշ գոյական
Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:
Նա-անձնական դերանուն
Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:
Սաքանը-անձնանիշ գոյական
Ասյան- անձնանիշ գոյական
Շորը-իրանիշ գոյական
Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:
Կովը-իրանիշ գոյական
Կինը-անձնանիշ գոյական
Սաքանը-անձնանիշ գոյական
Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:
Ասյան-անձնանիշ գոյական
Նա-անձնական դերանուն
Հորթը-իրանիշ գոյական