Այսօր մեր ճամբարի վերջին օրն է: Առավոտյան մենք գնացին Սուրբ Երրորդության եկեղեցի ժամերգության: Ժամերգությանը մասնակցելուց հետո մենք գնացինք դպրոց, քննարկեցինք մեր վերջին օրվա աշխատակարգը, խաղացինք մեր վերջին խաղերը, որից հետո գնացինք սահադաշտ: Այնտեղ շատ զվարճալի էր, և որոշները, ինչպես նաև ես չէին կարողանում քշել: Սակայն այնտեղ կաին ուսուցիչներ, որոնք մեզ սովորցնում էին: Սահադաշտի մեկ ժամը անցավ այքան արագ, որ չնկատեցի: Ճամփորդությունից հետո մենք եկանք դպրոց, մասնակցեցինք մեդիա ուրբաթին, որը նվիրված էր Հունվարի 28ին: Այնտեղ տարբեր ռազմական պարեր էին, և տղաների, և աղջիկների: Այսքանից հետո որոշները գնացին տուն, իսկ որոշները մնացին դպրոցում և վայելեցին վերջին ճամբարային ամսվա հրաշալի օրը…..




