Այսօր շատ հագեցված և ծանրաբեռնված օր էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մենք քննարկեցինք այսօրվա աշխատակարգը: Երկրորդ ժամին մեզ մոտ եկան քոլեջի ուսանողները, որոնք մեզ պատմեցին հետաքրքիր ծրագրերի մասին, որոնցո կարելի է տեսնել թե որտեղ ես գտնվում, նայել մեր ընտրած երկրի տեսարժան վայրերը, տեսնել թե որ տրանսպորտը երբ է գալու և այլն: Դրանից հետո մեզ մոտ եկան քոլեջի դիզայնի ուսանողները, որոնց հետ մենք կատարեցինք հաղորդիչնեչ և անհաղորդիչներ փորձը: Նրանց շատ հետաքրքիր էր այդ փորձը, և նրանք նույնպես կատարեցին այն: Ընդմիջումից հետո մեր ջոկատի երեխաների պատրաստել էին ինտելեկտուալ խաղ, որին մասնկացում էր երեք ջոկատ: Շատ հետաքրքիր հարց էին պատրասված, և մեզ միացել էին նաև ընկեր Գայանեի և ընկեր Աննայի ջոկատները: Այսպես անցավ ասյ օրը, և շատ տխուր է, որ մնացել ՝ մեկ օր:
