Այսօր ճամբարային ամսվա վերջին շաբաթվա տասնմեկերորդ օրն էր: Մենք մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին, որից հետո քննարկեցինք այսօրվա մեր աշխատակարգը, որից հետո գնացինք Սինոփսիս: Այնտեղ մեզ սիրով ընդհունեցին և ցույց տվեցին այն կաբինետները, որտեղ ուսանողները սովորում են ծրագրավորում: Այնտեղ մեզ պատմեց Սինոփսիսի մասին աշխատողների մեկը slideshow-ի տեսքով: Մեզ պատմեցին թե ինչպես կարող ենք ընդունվել Սինոփոսիս, ինչ են նրանք սովորեցնում աշակերտներին, և ինչպես: Ինձ շատ հետաքրքիր էր, քանի որ ես ապագայում որոշել եմ դառնալ ծրագրավորող, և կարող է նաև ընդհունվեմ այնտեղ: Այս ճամփորդությունից հետո մենք վերադարցանք դպրոց, և քննարկեցինք թե ինչպես անցավ այս օրը:




