Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային ամսվա իններորդ օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարի իններորդ օրն էր և նաև մեր ընկերոջ՝ Ավետիսյան Լևոնի ծննդյան օրը: Մեն առավոտյան մասնակցել ենք ընդհանուր պարապմունքին, որից հետո լաբորատորիայում քննարկել ենք մեր այսօրվա խոհարարական նախագիծը, և մինչ մյուսները գնացել էին սնունդը գնելու, մենք խաղեր ենք խաղացել: Երբ նրանք եկան մենք գնացինք ավագ դպրոցի խոհանոց և պատրաստեցինք պիցցա և կեքսեր: Պատրաստելու ընթացքը անցավ շատ ուրախ և հետաքրքիր, և պատրաստելու ժամանակ մեզ միացավ նաև մեր ղեկավար՝ ընկեր Լիլիթը: Մենք համտեսեցինք մեր ձեռքերով պատրաստած յուրահատուկ ուտեստը: Այն շատ գեղեցիկ էր ստացվել և շատ համեղ: Այս նախագծից հետո մենք քննարկեցինք մեր այսօրվա կատարած աշխատանքը, և խաղեր խաղացինք:

Թողնել մեկնաբանություն