Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային ամսվա ութերորդ օրվա ամփոփում

Այսօր էլ մեր ճամբարային ամսվա ութերորդ օրն էր: Մենք գնացինք մասնակցելու ընդհանուր պարապմունքին, որից հետո հավաքվեցինք և գնացին Սարանիստ: Այնտեղ մենք տեսանք թե ինչպես են պատրաստվում ապակե շշերը՝ կոնյակների, գինիների գարեջրերի համար: Նաև տեսանք թե ինչպես են հատուկ նյութից սարքում շշերը, մեզանից մի քանի հոգուն հուշանվերներ տվեցին: Այնտեղ նաև տեսանք վառարանը, որտեղ այն նյութն էր շշերի պատրաստման համար: Այնտեղ նաև կար հատուկ Եգիպտոսից բերած ավազ, քանի որ հիմնականում բոլոր ապակյա շշերը պատրաստվում են ավազից: Այնտեղ նաև կաին հատուկ սարքավորումներ, որոնք հին և օգտագործված շշերը մանրեցնում էին, հետո հալացնում, և սարքում նոր և գեղեցիկ ապակյա շշեր: Այնտեղ նաև կար ջերմոց, որում մենք տեսանք լիմոնի և մանդարինի ծառեր: Ծառերի վրա կաին փոքրիկ լիմոններ, և գեղեցիկ ծաղիկներ: Մենք բոլորս համտեսեցինք լիմոնը, և այն շատ համեղ էր: Նաև լիմոնը վերցրեցինք հետագա փորձերի համար: Վերջում եկանք դպրոց, և քննարկեցինք թե ինչպես անցավ մեր օրը Սարանիստում:

Թողնել մեկնաբանություն