Այսօր էլ ճամբարի հինգերորդ և առաջին շաբաթվա վերջին էր: Այսօր մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, որից հետո լաբորատորիայում քննարկեցինք մյուս շաբաթվա մեր բոլոր նախագծերը և ճամփորդությունները: Երկրորդ ժամին գնացինք պարի, և սովորեցինք <<կտկտիկ պարը>>, որի գլխավոր իմաստը միասին բոլորով կրունկով խփելը և մասին համակերպված ձայն հանելն էր: Պարից հետո մենք շարունակեցինք կազմել մեր հաջորդ շաբաթվա աշխատակարգը, և նաև տարբեր խաղեր խաղացինք: Օրվա վերջում ինչպես միշտ քննարկեցինք թե ինչպես անցավ մեր օրը: Առաջին ճամբարային շաբաթը անցավ շատ լավ, և ուրախ, բայց ես վստահ եմ որ մյուս շաբաթ կանցնի ավելի հագեցված, քանզի մենք ունենք շատ հետաքրքրիր ճամփորդություններ: