Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային երրորդ օրվա ամփոփում

Այսօր ճամբարի երրորդ օրն էր: Մենք մեր խմբով մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, որից հետո գնացինք Սոֆիա Այվազյանի մոտ, որպեսզի քննարկենք մեր բոլորիս կատարած աշխատանքը և մեր սեփական կարծիքները: Նաև իմացանք, որ մյուս շաբաթվա օրերից մեկը կլինի շատ հագեցվաց, քանի որ կունենանք մեջ քննարկում տարբեր ջոկատների հետ: Որոշեցինք նաև, որ մեր այս նախագծի վարողները կլինեն՝ Դավիթ Մուրադյանը և Տաթեվ Գրգորյանը: Այսօր ունեինք նաև մարմնամարզություն՝ գիմնաստիկա, որին կատարեցինք տարբեր վարժություններ: Վերջին ժամերին մենք ամփոփեցինք այսօրվա անելիքները, և որոշեցինք թ ինչ ենք անելու վաղը:

Թողնել մեկնաբանություն