Այսօր անցավ ճամբարի երկրորդ օրը: Մենք մեր ջոկատով մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, որից հետո ֆիզիկայի լաբորատորիայում քննարկեցինք մեր այօրվա օրակարգը: Երկրորդ դասաժամին մենք Սոֆյա Այվազյանի՝ Հայոց լեզվի ուսուցչի հետ քննարկեցինք, թե ավելի լավ է լինել հետևորդ, քան առաջնորդ: Այս քննարկումից պարզեցինք, որ մեր խմբի մեծամասնությունը հետևորդ է, իսկ փոքրամասնությունը առաջնորդ: Երրորդ դասաժամին մենք մասնակցեցինք <<դիջիթեք 2023 >> նախագծին, որտեղ մեզ բացատրեցին թե ինչ է ստարտափը, և ցույց տվեցին նաև մի քանի օրինակներ: Այս դիջիթեքից հետո մեր ջոկատից գրեթե կեսին հետաքրքրեց այդ միտքը, և նրանք նույնպես որոշեցին ստարտափ սարքել: Մտածեցին, որ կաերլի է սարքել ծրագիր, որով օտարերկացիները կարող են սովորել հայերեն լեզուն: Մնացաց դասաժամերի ընթացքում մենք ամփոփեցինք մեր մյուս օրվա անելիքները: