Աշխատակարգը ըստ ջոկատների՝
- Գոհար Իսկանդարյանի ջոկատի հետ
Հունվարի 10, ժ.՝ 11:00-12:00՝ առաջին հանդիպում, քննարկման նախագծի ներկայացում, աշխատանքի։
Մասնակիցները՝ Գոհար Իսկանդարյանի ջոկատի սովորողներ
Առաջնորդությունը համոզելու արվեստ է՝ մի գործողություն, որը դրդում է մարդկանց կատարել ավելին, քան նրանք երբրևէ մտածել են, թե հնարավոր է, երբ ցանկացել են ավելի մեծ արդյունքի հասնել։ Իսկական առաջնորդը այնպես է ազդում մարդկանց վրա, որ նրանք իրենց լավագույն ձևով դրսևորեն: Առաջնորդությունը սոցիալական ազդեցություն է, այլ ոչ իշխանություն ի պաշտոնե: Առաջնորդ լինելու համար պարտադիր չէ, որ մարդիկ ձեզ հաշվետու լինեն։ Անգամ սովորական դռնապահը կարող ազդել մարդկանց վրա և առաջնորդել որպես գլխավոր տնօրեն: Ու ճիշտ նույն կերպ՝ ամեն ոք կարող է հետևորդ լինել, նույնիսկ զբաղեցնում է ղեկավար պաշտոն։ Առաջնորդությունը և հետևորդությունը մտածելակերպ են: Դրանք աշխարհայացքի բացարձակ տարբեր ձևեր են: Մեկը հոռետես է, մյուսը լավատես. երբ մեկը տեսնում է առաջադրանքների ցուցակ, մյուսը տեսնում է հնարավորություններ: Հետևորդները միայն կատարում են են իրենց աշխատանքը և վերջ: Անկախ նրանից ,թե որքան լավ կարող են անել իրենց աշխատանքը, նրանք հազվադեպ են դուրս գալիս իրենց հիմնական գործառույթների շրջանակներից: Մյուս կողմից, առաջնորդները իրենց աշխատանքային պարտականությունները դիտարկում են որպես բացարձակ մինիմում. դա այն հիմքն է, որի վրա նրանք կառուցում են ավելի մեծ բաներ։ Առաջնորդները տեսնում են նրանց իրական դերը արժեք ավելացնելու մեջ, և նրանք ավելացնում են՝ որտեղ և երբ դա հնարավոր է անել։
Գործի ընթացքում ծագած խոչնդոտներն ու անհաջողությունները հետևորդներին անմիջապես ընթացքից դուրս են գցում։ Երբ ինչ-որ բան սխալ է ընթանում, նրանք ենթադրում են, որ ամբողջ նախագիծն է ձախողված: Առաջնորդներն սպասում են խոչնդոտների և սիրում դիմակայել մարտահրավերներին։ Նրանք գիտեն, որ անգամ ամենալավ պլանավվորած գործում էլ կարող են առաջանալ խնդիրներ, ինչը նրանց օգնում է լուծել այդ խնդիրներն ու գործը հասցնել մինչև վերջ: