Այս տարի ես տեղափոխվեցի 9-րդ դասարան: Այսօր ես կպատմեմ թե ինչպես անցավ իմ առաջին ուսումնական շրջանը: Այս տարի մեզ մոտ ավելացել ՝ նոր դաս՝ իրավունք: Այս դասի շնորհիվ մենք իմանում ենք մանկավարժների, իրավաբանների և մեր իրավունքները և պարտականությունները: Այս շրջանում նաև եկել են նոր ուսուցիչներ, և այն ուսուցիչները ում մենք ճանաչում ենք 7-րդ դասարանից ընկեր Նունեն՝ ռուսերենի դասավանդող, և ընկեր Էմանուել՝ աշխարհագրության դասավանդողներն են: 9-րդ դասարանում գործում է <<մասնագիտական կողմնորոշման ծրագիր>> նախագիծը, որի շնորհիվ մենք սկսում ենք մտածել մեր մասնագիտության և ապագա ուղղու թեմայով: Ես երկար մտածելով և բանակցելով ծնողներիս հետ որոշեցի որ ինձ համապատասխանող մասնագիտությունը ծրագրավորողն է: Ընտրությունս նկարչություն է, բայց որոշել եմ երկրորդ ուսումնական շրջանում փոխել, քանի որ նկարչությունը իմ նախասիրությունն է, ոչ ավելին: Ֆիզկուլտարան սուսերամարտ է, բայց կարծում եմ որ փոխելու կարիք չկա քանի որ Հայաստանում դժվար գտնենք այդպիսի մարզաձև: Ես նաև սպասում եմ գարնանը որպեսզի գնամ ռազմամարզական ճամբար, քանզի դեռ չեմ գնացել: Այս շրջանի ընթացքում գնացել եմ տիեզերքի թանգարան՝ աստղագիտություն ուսումնասիրելու, և արատես: