Posted in իրավունք (2022-2023)

Աղմուկը Գիշերային ժամերին

Նախագծի նպատակն է՝

  • ուսումնասիրել ՀՀ-ում գիշերային ժամերին առկա աղմուկի տարածվածությունը՝ արդյոք այս երեվույթը մեզանում տարածված է
  • դրա պատժելիությունը
  • ՀՀ քաղաքացիների դերը և գիտակցությունը տվյալ հարցի շուրջ

Խնդիր՝

  • հասկանալ, թե օրենքով ինչպես է արգելվում այն
  • մենք ինչ իրավունքներ ունենք, երբ խախտվում է մեր անդորրը

Արդյունք՝

Արդյունքները ամփոփել բլոգներում կատարած հետազոտական աշխատանքի հիման վրա։

Ըստ Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքի` գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`առաջացնում են նախազգուշացում:

Ըստ նախագծի հիմնավորման` գործող օրենսդրությունը բավարար չէ խնդիրն արդյունավետորեն կարգավորելու համար, քանի որ համայնքի ավագանու սահմանմանը վերապահված ժամային միջակայքերը ճկուն չեն և նախատեսված են միայն առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտների համար: Օրինակ՝ բազմաբնակարան շենքում կատարվող շինարարությունը կարող է ուղեկցվել աղմուկով կամ շենքում գործող սրճարանը կարող է երաժշտություն հնչեցնել նաև հանգստյան օրերին` սկսած առավոտյան յոթից:

Նշվում է, որ գործող օրենքով` ոչ ճկուն ժամային միջակայքերը համայնքի ավագանուն թույլ չեն տալիս համայնքի շահերից ելնելով, ըստ վայրի և գործունեության տեսակի, սահմանել բնակելի թաղամասերում լռության պահպանման ժամ, ոչ էլ նպատակահարմարության դեպքում առավել երկար ժամեր` նպաստելով ժամանցի ոլորտի և զբոսաշրջության զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն