1. Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 60 Օմ է:

1/60+1/60+1/60=3/60
3/60=1/20
Պատ.՝20 Օմ:
2. Շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը 84 Օմ է: Շղթայի տեղամասը բաղկացած է միմյանց հաջորդաբար միացված 2 միատեսակ լամպերից և ռեոստատից: Որոշեք լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը, եթե ռեոստատի դիմադրությունը՝ 2 Օմ է:

84-2=82
82/2=41
Պատ.՝41 Օմ:
3. Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 2.5 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 7 Օմ է:

50/2,5=20
20–7=13
Պատ.՝13 Օմ:
4. 150 Օմ և 400 Օմ դիմադրություններով երկու ռեզիստորներ հաջորդաբար միացված են հոսանքի աղբյուրին: Երկրորդ ռեզիստորի ծայրերում լարումը 300 Վ է:
Որոշեք հոսանքի ուժը շղթայում և լարումը տեղամասի ծայրերում:

I=U/R
300/400=0.75Ա
U=I*R
U=0.75*150
U=112.5
5. Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 2 Օմ, 3 Օմ և 5 Օմ դիմադրություններով:
Լարումը այդ տեղամասի ծայրերում 40 Վ է:
Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին:

6. 300 Օմ դիմադրություն ունեցող ալյումինե հաղորդալարը բաժանեցին 4 հավասար մասի և դրանք միացրեցին միմյանց զուգահեռաբար:
Որոշեք ստացված հաղորդալարի դիմադրությունը:

7. Նկարում պատկերված շղթայում լարումը 80 Վ է, A ամպերաչափը ցույց է տալիս 1.6 Ա, իսկ առաջին հաղորդիչի դիմադրությունը՝ R1=120 Օմ:
Որոշե՛ք երկրորդ հաղորդչի դիմադրությունը՝ R2-ը, ինչպես նաև A1 և A2 ամպերաչափի ցուցմունքները:
Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ:

8. Նույն հաստության պղնձե հաղորդալարերից առաջինի երկարությունը 30 սմ է, իսկ երկրորդինը՝ 3 մ է:
Ո՞ր հաղորդալարի դիմադրությունն է ավելի մեծ և քանի անգամ:
9. Եռակցման ապարատը միացված է լարման ցանցին 100 մ երկարության և 10 մմ² լայնական հատույթի մակերեսով պղնձե հաղորդալարով:
Որոշեք լարումը հաղորդալարի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 150 Ա է:
Պղնձի տեսակարար դիմադրության արժեքը վերցրեք տեսական մասում բերված աղյուսակից:
Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

10. Որքա՞ն է էլեկտրամագնիսի կոճին փաթաթված պղնձե հաղորդալարի երկարությունը, եթե նրա լայնական հատույթի մակերեսը 0.18 մմ² է, իսկ դիմադրությունը` 40 Օմ:
Մետաղների տեսակարար դիմադրության արժեքը վերցրեք տեսական մասում բերված աղյուսակից: