Posted in Հայոց լեզու 9

Դերանուններ

1․ Ի՞նչ է դերանունը։
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
2․ Քանի՞ տեսակի են լինում դերանունները, թվիր դրանք։
Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
3․Թվիր անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները։
Անձնական դերանուններըեսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
Ցուցական դերանունները –սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Փոխադարձ դերանուններըիրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
Հարցական դերանունները – ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
Հարաբերական դերանունները-նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Որոշյալ դերանուններըամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանուններըինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանուններըոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4․Գրիր պատում՝ օգտագործեկով հնարավորինս շատ դերանուններ։
Ես հարցրի, թե ինչպե՞ս է այդ մարդը հայտնվել այս հեռու ձորերում: 
Ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ուզում:
Տները ցրվելուց առաջ նրանք հազար ու մի ենթադրություն արեցին: 
 Իրենք մի քիչ դժգոհեցին, բայց հարմարվեցին:

Թողնել մեկնաբանություն