Posted in Հայոց լեզու 9

Համանուն և հարանուն բառեր

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։ Այստեղ ավելը նշանակում է ավելի շատ, քանի պետք է
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ Մաքրելու հարմարանք
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ Դետալների ավելի լավ աշխատանք
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ ձեթ
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով: Զգեստ կարող
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ ինչ որ բան կարողանալ
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ քիմիական գործընթաց
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ Խմորի մեջ
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ Գնդակը քցել դարպասների մեջ
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ ոչ սառը ոչ տաք

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ-շենքի բարձր հարկ, բանկին բարձր հարկ վճարել
2. ավել գնել- ավելի շատ գնել, մաքրելու գործիք գտնել
3. ոչխարի հոտ- արածող ոչխարների խումբ, ոչխարների բուրմունք
4. մետաքսի կտոր- Մետքասի առանձին մաս, թելով կարված կտոր
5. Նա ջրում է։- գտնվել ջրի մեջ, ջրել
6. Նա գնում է։-առնել խանութից, քայլել
7. Խավարում է։- մթնում է, գտնվում է խավարում

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Կաթի սերը լինում է միայն եռալուց հետո:

Միայն իսկական սերը կարող է երջանկացնել մարդուն:
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Երկու կետը՝ վերջակետը դրվում է նախադասության վերջում:

Կապույտ կետերը կարողանում են երգել:


3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Երկրաչափական պատկերներց միայն օվալը և շրջանը գծում են առանց քանոն:

Քանոնը՝ ամենդժվար նվագելու գործիքներից մեկն է:


4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Ցրտից մարդու մարմնով դող անցավ:

Քանի դեռ մեքենայի դողը ուժեղ ամրացվաց էր, վարորդը հանգիստ վարում էր:


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Իմ երգի տոնը շատ բարձր է:

Իմ ընկերոջ ամենսիրելի տոնը Նոր տարին է:

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Թողնել մեկնաբանություն