Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի թռչունները

Ավելի քան 350 տեսակ աներևակայելի գույներով և անուշ դայլայլով հիացնող ամենազանազան թռչուններ իրենց բնադրման, հանգրվանի և ձմեռման վայր են ընտրել «Թռչունների արահետում» ընգրկված այս վայրերը: Բիբլիական Արարատ լեռան ստորոտին ծվարած` Արմաշի ձկնաբուծական լճերն ընդհարձակ ջրային տարածքներ են` տեղադրված հարավ-արևմտյան Հայաստանի չորային հատվածում` 10-ից մինչև 100 հա մակերեսով: Տեղանքը գտնվում է կիսաանապատային գոտում և բնորոշվում է իր աղակալած հողերով, սակայն բնական ճահճուտները, ջրանցքները և տաք արտեզյան աղբյուրներն Արմաշը դարձրել են թռչունների դրախտավայր: Տաք, արևոտ օրերին այստեղ անկրկնելի տեսարան կարելի է դիտարկել: Նորաշեն` Սևանա լիճն իր ավազանը լրացնող բազում գետերի համակարգով հանդիսանում է եզակի ջրային տարածք, որը հանգրվանում է չվող թռչուններին իրենց միգրացիոն ժամանակահատվածում: Լիճք արգելավայրը, որը ներառում է փոքր լճակներ և իրենց սնուցող գետը, Սևանա լճի ավազանում ջրաճահճային թռչունների կուտակումների վայրերից մեկն է: Ուրանոցի տարածքում կարելի է տեսնել կիսաանապատից մինչև լեռնային տափաստան հանդիպող գրեթե բոլոր տեսակի կենսամիջավայրեր: Ուղղահայաց ժայռերը, գիհու նոսր անտառը, ցածրաաճ ծառերը, մացառուտները, աղքատ բուսականությամբ պատված լեռների լանջերը գրավում են այն թռչնատեսակներին, որոնց գոյությունը բնորոշվում է խոնավության պակասով: Նորավանքի կիրճը համարվում է Կարևորագույն թռչնաբանական տարածք, որտեղ գրանցվել է ավելի քան 190 թռչնատեսակ, այդ թվթում` հազվագյուտ և անհետացող (Կարմիր Գրքում գրանցված) տեսակներ: Հայաստանի «Թռչունների արահետը» ներկայացնող վահանակների շնորհանդեսի ավարտին Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ՀԹՊՄ) նախատեսել է թռչնադիտական էքսկուրսիա, որի ընթացքում հնարավոր կլինի տեսնել այս վայրում բնակվող 200-ից ավելի թռչնատեսակներից մի-քանիսին. Արմաշը Հայաստանում թռչունների ամենամեծ բնակավայրն է, Արևմտյան Ասիայի ամենախոշոր բնակավայրերից մեկը: Ծրագիրն իրականացվում է Մշակույթի նախարարության և ՀԹՊՄ համագործակցությամբ:

Թողնել մեկնաբանություն