Posted in Հայոց լեզու 9

Հոլովներ

1․ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ 21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են
մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280
թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ
խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները
բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է
հորինել ու երգել դարեդար։

Ուղղական – լորեր, տաղեր,
Սեռական – ժողովրդի, գրքերի, գրչի,
Տրական – թռչնակի,
Հայցական – լորը, մանրանկարիչները, թռչունին, խորանը, կտուցները, ժողովուրդը,
Բացառական – թռչուններից,
Գործիական – գույներով,
Ներգոյական – դարերում, լուսանցքներում, Կիլիկիայում, գլխազարդերի մեջ, խոտերի ու տերևների մեջ։

2․ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը (եզակի և հոգնակի)։

Ուղղական – քաղաք, քաղաքներ
Սեռական – քաղաքի, քաղաքների
Տրական – քաղաքին, քաղաքներին
Հայցական – քաղաքին, քաղաքները
Բացառական – քաղաքից, քաղաքներից
Գործիական – քաղաքով, քաղաքներով
Ներգոյական – քաղաքում, քաղաքներում

Ուղղական – սենյակ, սենյակներ
Սեռական – սենյակի, սենյակների
Տրական – սենյակին, սենյակներին
Հայցական – սենյակին, սենյակները
Բացառական – սենյակից, սենյակներից
Գործիական – սենյակով, սենյակներով
Ներգոյական – սենյակում, սենյակներում

Ուղղական – ծառուղի, ծառուղիներ
Սեռական – ծառուղու, ծառուղիների
Տրական – ծառուղու, ծառուղիներին
Հայցական – ծառուղուն, ծառուղիները
Բացառական – ծառուղուց, ծառուղիներից
Գործիական – ծառուղով, ծառուղիներով
Ներգոյական – ծառուղում, ծառուղիներում

Ուղղական – թերակղզի, թերակղզիներ
Սեռական – թերակղզու, թերակղզիների
Տրական – թերակղզուն, թերակղզիներին
Հայցական – թերակղզուն, թերակղզիները
Բացառական – թերակղզուց, թերակղզիներից
Գործիական – թերակղզով, թերակղզիներով
Ներգոյական – թերակղզում, թերակղզիներում

3. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթին երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապահի սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայի միջից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքներն
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)։
5. Ամբողջ օրը աշխատած վարպետն գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսը խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)

Թողնել մեկնաբանություն