Posted in Քիմիա 9

Երկաթ (Fe)

Երկրակեղևում իր պարունակությամբ (4,65% ըստ զանգվածի) երկաթը մետաղների մեջ գրավում է երկրորդ տեղն ալյումինից հետո: Բնության մեջ երկաթը բնածին վիճակում հազվադեպ է հանդիպում: Այն հիմնականում տարածված է միացությունների ձևով:

Հայտնի է երկաթ պարունակող 300 միներալ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն գորշ երկաթաքարը (լիմոնիտ՝ Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (արյունաքար կամ հեմատիտ՝ Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ՝ Fe3O4), երկաթի կամ ծծմբի հրաքարը (պիրիտ՝ FeS2), երկաթի սպաթը (սիդերիտ՝ FeCO3 ), երկաթի սուլֆիդը (FeS):

Երկաթի համաշխարհային ընդհանուր երկրաբանական պաշարները կազմում են մոտ 400 մլրդ տ: Խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ավստրալիայում և այլ երկրներում: Երկաթի հանքեր կան նաև Հայաստանում:

Երկաթ պարունակվում է նաև կենդանի օրգանիզմներում, առկա է արյան հեմոգլոբինի բաղադրության մեջ: Այն տեղափոխում է թթվածինը թոքերից դեպի հյուսվածքները, նյութափոխանակության արգասիք ածխաթթվական գազը՝ հյուսվածքներից դեպի թոքերը:

Երկաթը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, շատ պլաստիկ է, ուստի հեշտությամբ գլանվում, ձգվում և կոփվում է: Երկաթը մագնիսանում է և ապամագնիսանում, այդ պատճառով լայն կիրառություն ունի տարբեր էլեկտրական սարքերում ու մեքենաներում:

Ժամանակակից տեխնիկայում երկաթը կիրառվում է գլխավորապես զանազան նյութերի՝ ազոտի, թթվածնի, ջրածնի, ծծմբի, ֆոսֆորի, ավելի հաճախ՝ ածխածնի հետ համաձուլվածքներ կազմած: Դրանց նույնիսկ չափազանց փոքր քանակները խիստ փոխում են երկաթի հատկությունները:

Այժմ գիտնականներն ստանում են երկաթի այնպիսի տեսակներ, որոնք չեն ժանգոտում, չեն վախենում կրակից ու թթուներից, ինչպես նաև վերադասավորում են իրենց ատոմներն այնպես, որ տասնապատիկ անգամ ամուր դառնան:


 Երկաթի դերն ու նշանակությունը.

·         մասնակցում է արյունաստեղծման պրոցեսներին, կանխում է սակավարյունության առաջացումը

·         մասնակցում է թթվածնի տեղափոխմանը հյուսվաքծներ և ածխաթթվի դուրս բերմանը օրգանիզմից

·         կարգավորում է վահանաձև գեզձի ֆունկցիան

·         կարգավորում է В խմբի վիտամինների յուրացումը

·         մասնակցում է օրգանիզմի աճի պրոցեսներին

·         կարգավորում է իմունային համակարգի գործունեությունը

·         լյարդի կազմում մասնակցում է թույների չեզոքացման պրոցեսին

·         բարելավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը

  1. Քիմիական տարրի նշանը — Fe
  2. Կարգաթիվը, միջուկի լիցքը —  Ferrum (Fe), Fe, 26
  3. Քանի պրոտոնից, էլեկտրոնից ու նեյտրոնից է բաղկացած տարրը —
  4. Որերո՞րդ պարբերությում է գտնվում, լրիվ լրացված էներգիական մակարդակներ — Գտնվում է հիմնականում օքսիդային հանքաքարերում, որոնցից կարևորներն են գորշ երկաթաքարը (լիմոնիտ)(Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (հեմատիտ)(Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ) (Fe3O4), սիդերիտը (FeCO3), պիրիտ (հրաքար)՝ FeS2 և այլն։
  5. Խումբը, ենթախումբը, արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնի քանակը —ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26
  6. Էներգիական մակարդակներ —Էներգիական չորրորդ մակարդակի 2 էլեկտրոն
  7. Էլեկտրոնային բանաձև — 1s22s22p63s23p63d64s2
  8. Մետաղական է՞, թե ոչ — մետաղական

Թողնել մեկնաբանություն