
Ա. Լեռնային Արցախի գլխավոր քաղաք Շուշիի բերդը հիմնադրել են Քաջակորով անվան հարյուրապետը և Վարանդայի Մելիք Շահնազարյանը 17-18-րդ դարերում:
Բ. Այցելելով Եղեգնաձոր՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը եղավ Ցաղաց քարի վանքում, Սմբատաբերդում, տեսավ Գլաձորի վանքն ու համալսարանը:
Գ. ՀՀ Առողջապահության նախարարության ընդունարանում հանդիպելով Մհերին՝ Արշալույսը կռահեց, որ նա է իրեն սպասողը, և մոտենալով դիմեց նրան. «բարև ձեզ, փոխնախարար Հովհաննիսյան եմ. Ի՞նչ է ձեզ ազգանունը»:
Դ. Նշանավոր Խոր Վիրապի վանքից մենք ուղևորվեցինք դեպի Վայոց ձոր, ուր այցելեցինք Նորավանք, Սմբատաբերդ և Արատեսի վանք:
Ե. Գառզուի վրձնին են պատկանում «Երկրային դրախտ» նկարաշարը, Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ» ներկայացման բեմանկարները, Էռնեստ Հեմինգեույի «Հրաժեշտ զենքին» գրքի նկարազարդումները:
Զ. 1970 մետր բարձրության վրա՝ Արևմտյան Հայաստանի Վասպուրական աշխարհի ծաղկանց և Հայկական Տավրոսի Լեռների միջև է պարփակված Վանա լիճը:
է. Տավրոսի լեռնաշղթայի մի բարձունքի վրա է հնագույն հայկական Կոմագենե երկրի Անտիոքոս Առաջին Երվանդունի թագավորի կառուցած սրբավայրը՝ հեթանոս աստվածներ Արամազդի, Արեգի, Արտագնեսի հսկա քանդակներով:
Ը. Այդ ժամանակ Գարդմանա իշխանը՝ Սահակ Սևադան, և Ուտիք տերը՝ Ցլիկ Ամրամը, ապստամբության դրոշ էին բարձրացրել Հայոց արքայի՝ Աշոտ Երկաթի դեմ: