Օրգանոիդներ կամ օրգանելներ (լատ.՝հունարեն՝ opvavov — գործարան, օրգան բառի նվազականը) կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառնությունը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։
Օրգանոիդներն են՝
- Էնդոպլազմային ցանց
- Գոլջիի համալիր
- Ռիբոսոմներմ
- Միտոքոնդրիումներ
- Ցետրիոլներ
- Լիզոսոմներ
- Պլաստիդներ
- Վակուոլներ
- Ներառուկներ
- Բջջակորիզ
- Կորիզակ
Ֆունկցիաներ
Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝
- կմախքային
- հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից (խեցիներ, զրահներ), շարժական և կծկողական օրգանելներ (օրինակ, մտրակիկներ, թարթիչներ, միոնեմներ), զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ (լուսազգայուն «աչքեր»), հարձակողական և պաշտպանական օրգանելներ (մարմնից դուրս նետվող ձողիկաձև գոյացություններ՝ տրիխոցիստներ), մարսողական օրգանելներ, որոնք
կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա (մարսողական վակուոլները), ներզատական և արտազատական օրգանելներ։
Օրգանելներ տերմինը հաճախ օգտագործում են որպես օրգանոիդների հոմանիշ։
