Posted in կենսաբանություն 9

նախակորիզավորներ և կորիզավորներ

Հիմնական դրույթներ

  • Նախակորիզավորները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք դասվում են բակտերիաների և արքեաների վերնաթագավորությունների շարքին։
  • Նախակորիզավորների բջիջները շատ ավելի փոքր են, քան կորիզավորների բջիջները, չունեն կորիզ և մի շարք օրգանոիդներ։
  • Բոլոր նախակորիզավոր բջիջները պատված են բջջապատով։ Դրանց մի մասը նաև պատված է պատիճով կամ լորձային շերտով։ Այդ շերտը կազմված է բազմաշաքարներից։
  • Նախակորիզավորների արտաքին մակերեսին երբեմն լինում են ելուսներ։ Մտրակի կամ թարթիչների շնորհիվ օրգանիզմը շարժվում է։ Ֆիմբրիաների միջոցով նախակորիզավորները ամրանում են որևէ առարկայի մակերեսին, իսկ սեռական թարթիչի միջոցով 2 նախակորիզավորներ փոխանակվում են գենետիկական նյութով՝ ԴՆԹ-ով։
  • Նախակորիզավորները հիմնականում ունեն 1 օղակաձև քրոմոսոմ։ Դրանց ցիտոպլազմայում երբեմն նաև հանդիպում են չափերով ավելի փոքր օղակաձև ԴՆԹ-ի մոլեկուլներ՝ պլազմիդներ։

Ներածություն

Բակտերիաները հաճախ նկարագրվում են որպես վտանգավոր օրգանիզմներ, որոնք հիվանդությունների հարուցիչներ են։ Չնայած նրան, որ որոշ բակտերիաներ իսկապես հիվանդությունների հարուցիչներ են (որի մասին տեղյակ կլինես, եթե երբևէ օգտագործել ես հակաբիոտիկներ), դրանց մեծ մասը անվնաս է կամ նույնիսկ օգտակար։

Բակտերիաները մեկ այլ միաբջիջ օրգանիզմների՝ արքեաների հետ միասին դասակարգվում են որպես նախակորիզավորներ։ Նախակորիզավորները շատ փոքր են, բայց մոլորակում բնակվող օրգանիզմների գերակշիռ մասն են կազմում։ Դրանք բնակվում են գրեթե ամենուր՝ և՛ ցամաքում, և՛ ջրում, նույնիսկ մարդու օրգանիզմում։

Վերջին կետը շեշտելու համար նշենք, որ քո օրգանիզմում նախակորիզավոր բջիջների և սեփական բջիջների^11start superscript, 1, end superscript քանակը մոտավորապես նույնն է։ Սա հավանաբար այդքան էլ լավ չի հնչում, բայց իրականում մեր նախակորիզավոր «բարեկամների» մեծ մասը կարևոր դեր ունի մեր առողջության պահպանման գործում։

Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչ են նախակորիզավորները, և թե ինչն է տարբերակում դրանց կորիզավորներից (օրինակ՝ մարդուց, բույսից կամ սնկից)։ Այնուհետև ավելի խորությամբ կուսումնասիրենք ամենուրեք տարածում ունեցող այս փոքրիկ օրգանիզմների կառուցվածքային առանձնահատկությունները, որոնց օգնությամբ այս օրգանիզմները գոյատևում են։

Ինչ են նախակորիզավորները

Նախակորիզավորները մանրադիտակային չափեր ունեցող օրգանիզմներ են։ Նախակորիզավորների կայսրությանն են պատկանում բակտերիաների և արքեաների վերնաթագավորությունները։ Վերջիններս կյանքի երեք հիմնական վերնաթագավորություններից երկուսն են։ (Երրորդը կորիզավորների վերնաթագավորությունն է, որի մեջ դասվում են բոլոր կորիզավոր օրգանիզմները՝ կենդանիները, բույսերը և սնկերը)։ Բակտերիաները և արքեաները միաբջիջ օրգանիզմներ են, մինչդեռ գրեթե բոլոր կորիզավորները բազմաբջիջ են։

Բրածոները ապացուցում են, որ նախակորիզավորները 3,53,53, comma, 5 միլիարդ տարի առաջ արդեն գոյատևել են Երկիր մոլորակի վրա։ Իսկ գիտնականները կարծում են, որ նախակորիզավորների նախնիներից են առաջացել այժմ Երկիր մոլորակի վրա բնակվող կյանքի բոլոր ձևերը^{2,3}2,3start superscript, 2, comma, 3, end superscript։

Թողնել մեկնաբանություն