Posted in Քիմիա 9

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

1. Ո՞րն է կոչվում երևույթ։

Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։

2. Ո՞րն է կոչվում ֆիզիկական երևույթ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: 

3. Ո՞րն է կոչվում քիմիական երևույթ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

Քիմիական ռեակցիաների տեսակները՝

ռեակցիաները լինում են.

  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման

Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել  ինչպես պարզ, այնպես ել  բարդ նյութեր:

Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ  ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:

images.jpg

Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի օքսիդ և ջուր:

Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:  

images (2).jpg

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:

images (7).jpg

Թողնել մեկնաբանություն