Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:
Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում: Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։
Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:
Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:
Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն: F=Kq1q2/R2 , որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը, իսկ k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2
Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք:
1. Ինչպիսի՞ ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից։
Ձգողականության ուժ, էլեկտրամագնիսական ուժ, միջուկային ուժ, շփման ուժ։
2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ։
Ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ, որովհետև այն շատ փոքր է։
3․ Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասե գրիչը և թերթի շերտը:
Երբ պլաստմասե գրիչը և թերթի շերտը փոխազդում են գրիչը ձգում է թղթի շերտը։
4․ Ինչպե՞ս են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը:
Նույն ձողով շփված թղթի երկու շերտերն իրար վանում են։
5․ Ինչպե՞ս է կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:
Իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժը կոչվում է էլեկտրականացում։
6․ Ինչպե՞ս է առաջացել <<էլեկտրականություն>> անվանումը։
Հույները սաթն անվանում են <<Էլեկտրոն>>, որից էլ ծագել է <<Էլեկտրականություն>> բառը։
7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:
Էլեկտրական լիցքերի երկու տեսակներն են՝ դրական և բացասական։
8.Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները:
Նույն նշանի լիցք ունեցող մարմինները իրարն վանում են։
9. Ձևակերպեք Կուլոնի օրենքը:
Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։
10. Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում։
Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում կոչվում է 1Կլ։