Մարդուօրգաններ,բջիջ, հյուսվածք,օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանցտեսակները:
Լրացուցիչաշխատանք:
Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների, բջիջների կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:
Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն իրարից տարբերվում են կառուցվածքով և նշանակությամբ: Դրա արդյունքում միանման բջիջները խումբ են կազմում և միասին իրականացնում գործառույթ:
Գործառույթը նույնական բջիջների խմբավորված և միասնական աշխատանքն է:
Այդպիսի գործառույթներ են օրգանիզմի պաշտպանությունը, սնուցումը, նյութերի տեղաշարժը և այլն: Բջիջների նման տարբերակումը կոչվում է մասնագիտացում: Մասնագիտացված բջիջները առաջացնում են հյուսվածք:
Հյուսվածքը բջիջների այն խումբն է, որոնք ունեն նույն ծագումը, կառուցվածքը և կատարում են նույն գործառույթը:

Ստացվում է, որ կենդանի օրգանիզմները ոչ թե ուղղակի բջիջների կույտ են, այլ մասնագիտացված հյուսվածքների ամբողջություն: Մասնագիտացված հյուսվածքներից ձևավորվում է օրգան:
Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի ձև, կառուցվածք, գործառույթ և տեղ օրգանիզմում:
Նույն նշանակությանը ծառայող օրգանները միավորվելով՝ ստեղծում են օրգան համակարգ:
Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:
Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
- գոյացնող
- ծածկող
- հիմնական
- փոխադրող
- մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:
Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերի վերնամաշկն ու ծառերի խցանը: