Posted in իրավունք (2022-2023)

Իրավունք

Իրավունքն օգնում է պահպանել կարգ ու կանոն հասարակության մեջ: Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։ Իրավունքը պաշտոնապես ընդունված օրենքներն են, որոնց ենթարկվում են բոլորն առանց բացառությունների, ինչպես նաև իրավունքներ, նորմեր, որոնք օրենքով գրի առված չեն, բայց պահպանվում են: Դրա կարևորությունն այնքանով է, որ յուրաքանչյուրս հարգենք դիմացինի անձնական տարածքը, իմանանք մեր իրավունքները:

Առօրյա կյանքում մենք գուցե չհիշենք դրանց մասին, բայցմեր մանե քայլը իրավունք կամ նորմ է իրենից ներկայացնում: Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունեցվածք ունենալու ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ: Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք:

Թողնել մեկնաբանություն