- Մեր մաշկը 1000-ից ավելի մանրէների համար համարվում է տուն՝ չնայած այն փաստին, թե որքան հաճախ ենք մենք լողանում:
2. Գլխամաշկն ու դեմքի մաշկն արտադրում են առավել քանակով ճարպ:
3. Օրական մենք կորցնում ենք 20-100 մազ:
4. Իրականում քրտինքը հոտ չունի: Մանրէներն են պատճառ հանդիսանում տհաճ հոտի:
5. Մարմնի յուրաքանչյուր հատվածում մաշկն ունի տարբեր հաստություն: Ամենաբարակը կոպերինն է, ամենահաստը՝ կրունկներինը:
6. Եթե հնարավոր լինի այն ծալելով փաթաթել, ապա մեկ մարդու մաշկը 1.8 քառ. մետր տարածք կզբաղեցնի:
7. Մաշկը մեր ամենամեծ օրգանն է, որը կազմում է մարմնի քաշի 15 տոկոսը:
8. Մաշկի, ինչպես և աչքերի գույնը պայմանավորվում է մելանին գունանյութի արտադրությամբ:
9. Մաշկն ինքնուրույն թարմանում և փոփոխվում է 28 օրը մեկ:
10. Կերատին սպիտակուցային նյութը մաշկն անջրանցիկ է դարձնում:
11. Այն ինքնուրույն վիտամին D է արտադրում արևի տակ գտնվելիս:
12. Մաշկը կազմված է 3 շերտից, որոնցից առաջինն ունի 18-23 ենթաշերտեր, որոնք մահացած մաշկային բջիջներն են:
13. Մաշկը կիլոմետրեր երկարությամբ ձգվող արյունատար անոթներ է պարունակում:
14. Մաշկը բնակմիջավայր է հանդիսանում միլիոնավոր այլ օրգանիզմների համար, որոնցում հազարավոր բակտերիաներ են բնակվում: