Ես ծանոթացել էի մի երեխայի հետ, որը յոթ երեխա էր: Ապրում էր Հռոմում, անունը Պաոլո էր, և նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Սակայն ապրում էր նաև Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր ավտոմեքենաների գործարանում:
Սակայն ապրում էր նաև Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Սակայն ապրում էր նաև Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր ու մաթեմատիկա էր սովորում:
Սակայն ապրում էր նաև Նյու Յորքում, անունը Ջիմմի էր, և նրա հայրը բենզին վաճառող էր:
Քանիսի՞ն թվարկեցի: Հինգին: Մնացին երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր, վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, և նրա հայրը ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույնն է` նույն երեխան էին, որը ութ տարեկան էր, արդեն գիտեր կարդալ, գրել և հեծանիվ քշել առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուն` դեղին մաշկ, բայց նրանք նույն երեխան էին: Պաբլոն իսպաներենով էր կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերենով, բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են:
«Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ» պատմվածքները:
- Ես մի երեխա եմ, որը յոթ երեխա է։ — Ինչով եք նման աշխարհի մյուս երեխաներին։
- Այս պատմվածքի մեջ բոլոր յոթ երեխաներն էլ նման են նրանով, որ նրանք բոլորն էլ նույն մարդիկ են, ուղղակի մեկը ապրում է Հռոմում, մյուսը Փարիզում, մյուսը ապրում էր Բեռլինում, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր: Այսինքն ամեն մի երեխայից, կարող է լինել նույնը, տարբեր հայրերով, նրանց գործերով, բայց մարմինը, տեսքը, բնավորությունը և երևակայությունները մնում են նույնը: Այս աշխարհում ամեն մարդուց նույնը կա, բայց ամեն մեկը չի կարող նույնը լինել, դրա համար ինչ-որ բանով տարբերվում է մյուսներից:
- ․․․ բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում․․․ — Բացատրիր այս միտքը։
- Իմ կարծիով այս խոսքով հեղինակը ուզում էր ասել,որ ամեն մի ամդրուց նույնը կա,կապ չունի դու ես թե ես, մայրիկդ թե հայրիկդ, նրանցից նույն մարդիկ գոյություն ունեն: Ամեն մարդ ունի իր առավելությունները, բոլորից տարբերվում է իր մնավորությսմբ, տեսքով, մտածելակերպով: Եվ մեզ նման չկաամբողջ աշխարում:Այսինքն այս նախադասությունով հեղիակը ուզու էր ասել,որ ասել, որ մարդկանց մոտ կարող են լինել շատ նմանուփյուններ, բայց միևնույն է ամբողջությամբ նույն երկրորդ մարդը չկա:
- Ի՞նչ պատգամ կա այս ստեղծագործությունում։
- Երբ կդադարենք պատերազմել (6-8 նախադասություն)։
- Մենք կդադարենք պատերզմել այն ժամանակ, երբ Հայաստանը միշտ հանգիստ լինի: Հայաստանը կդադարի այն ժամանակ, երբ նրա վրա չհարցակվեն: Մեր երկիրը միշտ կմնա անկախ, մարդաբնակ և ազատ Հայսատան: Հայաստանը կդադարի պատերզմել, երբ չգրավեն մեր երկիրը: Մնեք կդադարենք պայքարել այն ժամանակ,երբ զգանք, որ այլևս ուժ չունենք կռվելու: Մենք կդադաենք կռվել այն ժամանակ, երբ կարողանանք մեր երկիրը պահել:

