1) Մարսողական համակարգը և կառուցվածքը:
Մարսողության շնորհիվ է, որ սննդանյութերը ներծծվում են արյան հուն: Չմարսված մնացորդները հեռանում են մարսողական խողովակից որպես կղանք: Մեր մարսողական համակարգը սկսվում է բերանից, որից հետո գալիս է ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ ու հաստ աղիները։ Մարսողական համակարգն ավարտվում է հետանցքով: Մարսողական համակարգի մեջ մտնում են նաև ենթաստամոքսային գեղձը, լյարդը և լեղապարկը: Մարսողական հյութերի կազմի մեջ ներառվում են ֆերմետներ։ Այն նյութերը,որոնց վրա ազդում են ֆերմենտները,կոչվում են սուբստրատներ: Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը: Երբ մենք սնունդ ենք ընդունում, մեր ատամները ծամում են այն և մանրացնում փոքր կտրոների։ Մեր այտերում և լեզվի ետևում առկա գեղձերն արտադրում են թուք, որն օծում է սննդի ծամված կտրոները և հեշտացնում հետագա ծամելը և կուլ տալը։

2)Մարսողական հիվանդություններ և կանխարկում:
Ամենից հաճախ հանդիպող ստամոքսաղիքային հիվանդություններից են դիզենթերիան, որովայնային տիֆը, խոլերան: Այդ հիվանդությունները դրսևորվում են, սովորաμար, ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ և այդպիսի դեպքերում պետք է շատ արագ դիմել բժշկի օգնության: Ստամոքսաղիքային հիվանդությունները հաճախ կոչվում են ոչ մաքուր, կեղտոտ ձեռքերի հիվանդություններ: Նրանց հարուցիչներն ընկնում են սննդամթերքների, որտեղից և ձեռքերի վրա և ապա բերանի խոռոչ: Աղեստամոքսային հիվանդություններից հաճախ հանդիպում է դիզենթերիան, որով մարդը վարակվում է հիվանդության հարուցիչներով վարակված սննդանյութեր օգտագործելիս: Մարդու համար չափազանց վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք ապրում են խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ձիերի, կրծողների աղիներում, սակայն, նրանց մոտ որևէ հիվանդության ախտանիշ չի հայտնաբերվում: Հողի մեջ ընկնելիս, տարածվում են մրգերի, բանջարեղենի վրա և դրանցից օգտվող մարդուն վարակում բոտուլիզմով: Այդ հիվանդության մանրէները կարող են արագ բազմանալ: Դրանց սպորները չափազանց կայուն են, կարող են ոչնչանալ միայն մի քանի ժամ եռացնելուց հետո: Այդ է պատճառը, որ հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում են պահածոներ, սնկեր, ձկնեղեն օգտագործողները: Բոտուլիզմ հիվանդությունը սովորաբար զարգանում է վարակված սնունդ ընդունելուց 12- 24 ժամ հետո: Դիտվում է գլխացավ, սրտխառնոց, փսխում, ավելի ուշ 1- 2 օր հետո խանգարվում է նաև տեսողությունը:

3) Մարսողական գեղձեր, նրանց կառուցվածքը և ֆունկցիան:
Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը: Ենթաստամոքսային գեղձը տեղակայված է ստամոքսի հետևում՝ գոտկային երկրորդ ողի մակարդակում։ Այն կազմված է գլխիկից, մարմնից և պոչից։ Նրա գլխիկը շրջապատված է 12-մատնյա աղիով, իսկ պոչային հատվածը հարում է փայծաղին։ Ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը, միանալով լեղածորանին, բացվում է 12-մատնյա աղիքի մեջ։ Գլխավոր ծորանից բացի կարող է ունենալ հավելյալ ծորան, որն առանձին է բացվում 12-մատնյա աղիքի մեջ։ Ենթաստամոքսային հյութն արտադրվում է սնունդը ընդունելուց 3-5 րոպե հետո և կարող է շարունակվել 6-14 ժամ։

4) Սնման hիգիենա:
Մանրէներն այնքան շատ են՝ հատկապես չլվացած մրգերի, բանջարեղենի, հատապտուղների վրա: Դրանք ուզում են անցնելմեր օրգանիզմ և այնտեղ զանազան հիվանդություններ զարգացնել: Երբեմն մենք ինքներս ենք օգնում այդ մանրէներին, որ մեր օրգանիզմ ներթափանցեն՝ հատկապես, երբ ուտում ենք չլվացած մտերք: Օրվա ընթացքում ձեռքերին կուտակված մանրէները կարող են սննդի հետ անցնել օրգանիզմ և հիվանդություններ առաջավնել: Հաճախ հիվանդաբեր մանրէներ թափանցում են օրգաններ ջրի, լավ չլվացած մրգի կամ բանջարեղենի միջոցով։ Աղիներում այդ նյութերը բազմանում են և առաջացնում են թունավոր նյութեր։ Շատ հաճախ հանդիպվող ստամոքսաղիքային հիվանդություներից են դիզենթերիան, որովայնային տիֆը, խոլերան։ Նրանք սովորաբար առաջանում են ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ։

5) Վիտամիններ, դրանց դերը դերը մարդու կյանքում:
Մարդու օրգանիզմ վիտամինների ներմուծման հիմնական աղբյուրը
սննդամթերքն է: Ուստի կարևոր է ոչ միայն սնունդով ներմուծվող վիտամինների քանակը, այլև սննդի որակական կազմը: Օրինակ՝ ածխաջրերով հարուստ սնունդ ընդունելու դեպքում բարձրանում է В1 վիտամինի անհրաժեշտ քանակը, իսկ սպիտակուցների անբավարարության դեպքում նվազում է В2-ի, նիկոտինաթթվի և ասկորբինաթթվի յուրացումը: Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:
| Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և անփոխարինելի են: Վիտամինների մեծ մասը մարդն ստանում է սննդի հետ, և սոսկ մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում: Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, այսպես կոչված, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների: |

Ապրիլ ամսվա աշխատանքներ