Posted in Uncategorized

Ջաննի Ռոդարի կապույտ լուսակիրը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակներ էին անում.
-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:
-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:
-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

  • Ի՞նչ է խորհրդանշում այստեղ կապույտ գույնը:
  • Իմ կարծիքով այստեղ կապույտ գույնը խոդանշում էր ազատություն: Լուսակիրը հազիվ տվել էր ազատ ճամփա, երկինք որով մարդիկ, եթե հասկանաին կկարողանաին ազատ և համարձակ թրջել երկնքով:Բոլոր մարդիկ՝ և ավտոմենքաների և փողոցում կանգանած, փորձում էին իրար վրա գոռգռալով լուծել խնդիրը, և հույսը չեին դնում իրենց վրա: Եվ հենց դրա համար լուսակիրը կապույտ գույնով վառվեց: Որպեսի մարդիկ հասկանան ազատությունը և լսեն իրենց սրտի խոսքերը:
  • Քո կարծիքով, ինչու՞ է ազատ ճանապարհը տանում դեպի երկինք:
  • Որովհետև ազատ ճանապարհը միայն երկնքում է: Ինչպես թրջունները այնպես ել մենք բոլորս, ուզում ենք թրջել ազատ և կապույտ երկնքում: Այդ պատճառով էլ եղավ հենց կապույտ լուսակիր: Հեղինակն էլ է կապյունտ գույնը նմանացնում ազատության հետ: Եվ ես համաձայն եմ դրա հետ: Կապույտը խորրդհանշումվում է ազատության, բարության, հավատք քո մեջ: Կապույտ լուսակիրը միայն ազատ մարդը կարող է հասկանալ լուսակիրի իսկական նշանակությունը:
  • Զուգահեռներ անցկացրու այս պատմվածքի և մեր օրերում կատարվող դեպքերի միջև:
  • Իմ կարծիքով մեր իրական օրերի և այս պատմությունների մեջ նույնություն կա՝ որ երբ ինչ որ բան այնպես, ինչպես որպես միշտ է չի լինում, բոլոր մարդիկ խառնվում էն իրար, խուճապի են մատնվում, սկսում են իրար գոռգոռալ և հրմշտել բոլորին: Բայց չեն հասկանում, որ պետք չէ խուճապի մատնվել, պետք է փորձել հասկանալ ինչ է կատարվում, օգնել բոլորին, լինելով բոլոր օգնող մարդկանց ազատությունը:

Թողնել մեկնաբանություն