Ես զարմանում եմ` հասարակությունը ինչու է մարդկային որոշ որակներ խրախուսում, իսկ որոշներն էլ` ոչ: Օրինակ` լավ է լինել բարի, ուրախ, առողջ: Եվ հակառակը` լավ չէ լինել տխուր, անօգնական կամ կորած-մոլորած: Մարդկային որոշ որակներ բացասական զգացմունքներ են համարվում ոչ թե, որ դրանք վնասակար են, այլ որ դրանց միջով անցնելն ինչպես մարդու, այնպես էլ շրջապատի համար դժվար է ու ցավոտ: Ուրիշ մեկին ապրումակցելը շրջապատի մարդկանց ստիպում է ընկղմվել սեփական` տհաճ համարվող զգացումների մեջ: Հասուն հայացք ունենալու քո ճանապարհին հանդիպում են զգացումներ, որոնք առավել քան դժվար են հաղթահարվում` հիասթափություն, տխրություն, հուսահատություն և անզորություն, շփոթվածություն, անհանգստություն կամ վախ: Դրանք երբեմն տիրապետող են դառնում, իշխանություն են ունենում քեզ վրա` ստիպելով կոտրվել և փակվել: Շատ դժվար է նաև դիմանալ, երբ քո կողքի մարդը հիվանդ է, վախենում է կամ հանդիպել է սեփական անզորությանը: Նա կանգ է առնում և սկսում ճնշել շրջապատը:
Ավելի հեշտ է նախատել, մեկուսացնել, խորհուրդներ տալ կամ վարկաբեկել անզորության մեջ հայտնված քո կողքինին, քան դիմակայել նրան, հետևաբար, ընդունեք խնդրեմ`
Թուլության մանիֆեստ
Ես իրավունք ունեմ թույլ լինելու: Նույնիսկ, եթե անգամ ես բոլորից ամենաթույլն եմ:
Ես իրավունք ունեմ անօգնական լինելու: Նույնիսկ, եթե ես շատ եմ տարբերվում ուրիշներից: Նույնիսկ, եթե դուրս գալու ելքը մոտ է:
Ես իրավունք ունեմ չիմանալու և չհասկանալու, թե ինչ է տեղի ունենում:
Ես իրավունք ունեմ ինչ-որ անիմաստ բան անելու: Նույնիսկ, եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս:
Ես իրավունք ունեմ ուզել մի բան, որի իմաստը ոչ մեկը չի հասկանում:
Ես իրավունք ունեմ ինչ-որ բան չհասցնելու և ամեն ինչ իմ ռիթմով անելու համար: Նույնիսկ, եթե ուրիշները ինձ շտապեցնում են:
Ես իրավունք ունեմ հիվանդ լինելու:
Ես իրավունք ունեմ անարդյունավետ լինելու: Անարդյունավետ` և՛ իմ, և՛ շրջապատի համար:
Ես իրավունք ունեմ առանձնանալու: Նույնիսկ, եթե իրադրությունը պահանջում է իմ լիարժեք ներկայությունը:
Ես իրավունք ունեմ հուսահատվելու:
Ես իրավունք ունեմ վարանելու, շփոթվելու, կորցնելու, վախենալու, հիասթափվելու:
Ես իրավունք ունեմ ինքնաոչնչացման, ընդ որում, այդ դեպքում միայն ես եմ դրա համար պատասխանատվություն կրելու:
Ես իրավունք ունեմ չլսելու ազդանշանները` չտեսնել վտանգն ու անտեսել ակնհայտը:
Ես իրավունք ունեմ օգտագործվել ուրիշ մարդկանց կողմից: Նույնիսկ, եթե այդ մասին ինձ զգուշացրել են:
Ես իրավունք ունեմ ցավ զգալու: Նույնիսկ, եթե ես գիտեմ, թե ինչպես կարելի է ազատվել դրանից:
Վերլուծություն
Ես համաձայն եմ վեպակի հեղինակի հետ: Ամեն մարդ ունի իր որոշումը, և իր ուզենալով կարող է խաղտել բոլոր հետևանքները, իմանալով նրանց վատ կողմերը: Դա մարդու որոշումն է, և միայն նա կարող է որոշել բարի կլինի թե չար: Մարդուն ոչ մի ընկերօգնել չի կարոող, նրա միակ օգնականը նրա սիրտն է, որի միշտ նրա հետ է: Եթե մարդ չխաղտի ոչ մի օրենք, ապա ի՞նչ կլինի մարդու հետ: Նա չի կարողանա այդպես ապրել, որովհետև նենց մարդ չկա աշխարհում, որ օրենք չխաղտտի: Ամեն մարդ ունի չլսելու և չկատարելու որոշումը, իմանալով հետևանքները, բայց դա նրա որոշումն է և ոչ ոք չի կարող փոխել այն, քանի որ մարդու ամենալավ ընկերը սիրտն է իր մեջ: Մարդ որոշում է լինել բարի, թե չար: Ամեն մարդ գիտի, թե իր քայլից հետո ինչ է կատարվելու, բայց դա մեր կյանքն է, և պետք է ամեն մի վախ և օրենքներ հաղթահարել քո ուժերով: