
Վանոն, Նիկոն և որսորդությունը
Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ:
Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց:
Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— դեն գցիր այդ հրացանդ և մի՛ նայիր երկնքին: Ես թռչուն չեմ, ես Վանոն եմ… Ախր ես ո՞ր օրվա թռչունն եմ…
— Թռչուն ես և վերջ: Շուտով կթռչես և ես կկրակեմ: Ես որսորդ եմ:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— ախր ես ի՞նչ թռչուն եմ, երբ ես Վանոն եմ:
— Սիրտ մի նեղացնի՛,— ջղայնացավ Նիկոն,— սիրտ մի նեղացնի, թե չէ գետնի վրա կսպանեմ, իբրև թե թռիչքի պատրաստվելու ժամանակ եմ կրակել:
Վանոն լռեց և հեռացավ:
Երբ տուն հասավ Վանոն, լավ կերավ, բազմաթիվ գրպաններ կտրեց, մեջը քարեր լցրեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի Նիկոն չգիտի, թե ինչ բան է թռչունը, թե չէ ինձ թռչուն չէր դարձնի: Գնամ, բացատրեմ, թե ինչ բան է թռչունը, այն ժամանակ ինձանից ձեռք կքաշի և այսքան ուտելու ու գրպաններս քարեր լցնելու կարիք այլևս չեմ ունենա»:
Վանոն գնաց Նիկոյի մոտ և բացատրեց, թե ինչ բան է թռչունը:
— Նիկո,— ասաց Վանոն,— թռչունը ոտքեր ունի…
— Դու էլ ունես,— բացականչեց Նիկոն:
— Սպասիր, Նիկո, թռչունը մարմին ունի…
— Դու էլ ունես…
— Թռչունը աչքեր ունի…
— Ինչ է… Դու աչքեր չունե՞ս…
— Հա, բայց ես որ թևեր չունեմ:
Նիկոն մտածմունքի մեջ ընկավ, մտածմունքի մեջ ընկավ և հետո զայրացած բղավեց Վանոյի վրա.
— Սուս կաց: Շուտով դուրս կգան, թևեր դուրս կգան, և դու կթռչես: Ես կկրակեմ, որովհետև որսորդ եմ և կսպանեմ քեզ: Իսկ եթե թևեր դուրս չգան քո վրա, գիտցիր գետնի վրա կսպանեմ, որպես թևաթափ թռչուն:
Վշտացավ Վանոն և գնաց տան կողմը: Հանում էր քարերը գրպաններից և արցունքի պես թափում ճանապարհին՝ իսկ արցունքները ծանր էին քարերի նման:
«Ի՞նչ անեմ,— մտածում էր Վանոն և շարունակում գնալ: Քարերն էր թափում և լաց լինում.— ի՞նչ անեմ, որ թռչուն չեմ և թռչել չեմ կարող: Ի՞նչ անեմ, որ Նիկոն որսորդ է և ինձ սպանել է ուզում: Ի՞նչ անեմ, երբ նշանակություն չունի նրա համար, կթռչեմ, թե չեմ թռչի…»
Արևն իջնում էր…
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Երկինքը լցվեց:
Նիկոն նշան բռնեց և կրակեց: Կրակեց և դիպավ: Դիպավ և գցեց:
— Բա ասում էիր թռչուն չե՞ս,— բացականչեց Նիկոն:
Երկինքը կրկին դատարկվեց:
Գաղափարախոսություն
Այստեղի ասելիքը այն էր, որ եթե մարդ քեզ մեջ մցնում է այն, ինչը որ ինքն է ուզում, ապա դու դրան սկսում ես հավատալ և անել բոլոր այդ ասած բաները: Իմ կարծիքով ամեն մարդ ունի գիտելիք, որոշում կայացնելու ունակություն և սիրտ: Մարդու ամենահավատարիմ և ամենմոտիկ ընկերը սիրտն է: Մարդ միայն սրտին հավատալով և վստահելով կարող է հասնել իր իսկական ուզածին, և չլսել ուրիշի կարծիքները: Մեր դարում բոլոր մարդիկ անում են այն ինչ անում է բազմությունը: Մեզ մանիպուլյացիա են անում, և մենք իմանաալով որ եթե չանենք այն ինչ շատերը, կառանձնանանք նրանցից ոչ ոք չի ուզենա մեզ հետ շփվի: Դրա համար կապ չունի, ունես շփում թե ոչ, պետք է միշտ կիսվել սրտի հետ, քանի որ քեզ կտանի դեպի ճիշտ ուղղի:
Վանոն և յոթ Նիկոն
Մի անգամ Նիկոն յոթ հոգի էր: Իսկ Վանոն մեկն էր, այն էլ` պստիկ:
Մի Նիկոն Վանոյին մեծացրեց և ասաց. Վանոն իմն է:
Երկրորդ Նիկոն Վանոյին հագցրեց և ասաց. Վանոն իմն է:
Երրորդ Նիկոն ոչ մեծացրեց, և ոչ էլ հագցրեց, բայց այնուամենայնիվ ասաց. իմն է Վանոն:
Չորրորդ Նիկոն գլխարկ դրեց Վանոյի գլխին և դրա համար իրենն էր համարում Վանոյին:
Հինգերորդ Նիկոն բոլոր Նիկոներից ուժեղ էր և ասաց. Վանոն իմն է:
Վեցերորդ Նիկոն, ճիշտ է, ոչինչ չէր ասում, բայց հենց դրանով էլ պարզ ասում էր, որ Վանոն իրեն է պատկանում:
Յոթերորդ Նիկոն Վանոյի ուսուցիչն էր և շատ բան սովորեցրեց Վանոյին, բայց վերջը ուզում էր նաև սովորեցնել, որ Վանոն հենց միայն իրենն է:
Վանոն փոքր էր և դրա հետ մեկտեղ նաև մեկը և որտեղից իմանար` ում է պատկանում: Մեկ մի Նիկոյին էր ասում, որ քոնն եմ, մեկ երկրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, մեկ երրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, և մեկ էլ բոլորին միասին էր ասում, որ ձերն եմ:
Մի անգամ Վանոն գնաց, նստեց ծառի տակ և մտածմունքի մեջ ընկավ. «Ո՞ւմն եմ: Կարծես ես առաջին Նիկոյինը չեմ: Կարծես ոչ էլ երկրորդ Նիկոյինն եմ: Երրորդ Նիկոյինը հո չեմ ու չեմ: Չորրորդ Նիկոյինը` ոչ: Հինգերորդի՞նը` ոչ: Դե որ յոթերորդ Նիկոյինը չեմ, բա վեցերորդինը ինչպե՞ս պետք է լինեմ»:
Հետո վեր կացավ տեղից, անտառն անցավ ու դուրս եկավ հովիտը: Ծաղիկներ հավաքեց ու երկնքին նայեց: Հետո կրկին անտառ մտավ: Կրկին ծառի տակ նստեց և հանկարծ ասաց. «Կարծես ինքս ինձ եմ պատկանում»:
Վանոն վեր թռավ ու վազեց, ու ինքն իրենն էր:
Վանոն վեր թռավ ու հռհռաց, ու ինքն իրենն էր:
Վանոն ընկավ ու լաց եղավ, ինքն էր, իրենը:
Ցավ էր զգում ու իրենն էր Վանոն:
Երգում էր ու իրեն էր պատկանում Վանոն:
Երջանիկ էր ու իրեն էր պատկանում Վանոն:
Մեռնում էր Վանոն ու ինքն էր, իրենը:
Մեռնում էր Վանոն, փոքրիկ Վանոն, մեկ Վանոն և ուրախանում էր, որ ոչ մեկինը չէր ու ինքն իրենն էր…
Գաղապարախոսություն
Այս պատմվածքի իմասը այն էր, որ դու չպետք է պատկանաս ուրիշին: Ամեն մի մարդ ունի այնպիսի մտածելակերպ, երևակայություն, շփում, որը ուրիշ մեկը չի կարող ունենալ, և ամեն մեկը յուրահատուկ է: Եթե փոքրիկ ես, կամ անմիտ, մեծերի և խելացիների համար առիթ է քեզ օգտագործելու, քանի որ գիտեն որ թույլ ես նրանցից, և չես կարող հակաճառել: Ամենմենկը ունի իր յուրահատկությունները: Չես կարող լավ սովորել, կարող ես երգել և պարել: Չի կարելի թույլ մարդ գտնել առիթից օգտվելով օգտագործել նրան, քանի որ նա մի բանից լավ չե: Մենք պատկանում ենք միայն մեզ, և ոչ ոք չի կարող կառավերել մեր շարժումները, միտքը, երևակայությունը, և ամենակարևորը՝ քո ապրած կյանքը:
ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Հնարագետ մարդու պատմությունը
Մի հնարագետ մարդ էր ապրում: Հնարում էր ամեն բան: Հնարում էր այն, ինչ դեռ չէին հասցրել հնարել, և այն էլ էր հնարում, ինչ վաղուց արդեն հնարված էր: Հնարում էր այն, ինչ չարժե հնարել, և այն էլ էր հնարում, որի հնարելը անհնար էր:
Անուղղելի հնարագետ էր հնարագետ մարդը:
Սկզբում ինքն իրեն հնարեց: Հետո մի լեռ հնարեց և լեռան ստորոտում մի խրճիթ հնարեց: Հետո խաղաղ կյանք հնարեց և լեռան ստորոտում հնարած խրճիթում սկսեց ապրել:
Հնարագետ մարդու գոյության մասին իմացան ուրիշները: Նրա մոտ եկան ու խնդրեցին. «Մեզ էլ հնարիր»: Եվ հնարագետ մարդը հնարեց մեզ բոլորիս:
Վերջում նա անվերջանալի ճանապարհ հնարեց և բռնեց այդ ճանապարհը…
Գաղապարախոսություն
Այստեղի գլխավոր միտքը այն էր, որ մարդ իր երևակայությամբ կարող է հասնել իր ուզած բոլոր ճանապարհներին: Երևակայություւնը մարդուն փոխում է դեպի լավը: Առանց երևակայության մարդիկ չեին կարող ստեղծել այն, ինչով մենք հիմա գրում ենք,կարդում, նայում, երգում և այլն: Առանց երևակայության չեր լինի աշխարը, մարդիկ: Երևակայությունը կախված է մարդու կյանքի հետ: Կան այնպիսի մարդիկ, որոնք հավատում են որ այն ինչ մտածում են կիրականա: Եվ կան այլ տիպի մարդիկ, ովքեր մտածում են, որ պետք չէ սպասել մինչև կկատարվի այն ինչ երևակայում ես, այն պետք ինք իրականացնես: Այս պատմվածքի մեջ հնարագետ մարդը ստեղծում էր այն ամենը, ինչ գալիս էր մտքին: Եվ իր բոլոր երևակայական մտքերը, գիտելիքները օգնում էին նրան ստեղծել այն, ինչը որ չեր ստեղծվել և արդեն ստեղծվել էր:
Մեկ մարդու պատմությունը
Ապրում էր մի մարդ: Ինքը մեկն էր և վիշտ էլ մեկը ուներ, թե ինչո՞ւ եմ մեկը: Այս կողմ էր ընկնում` մեկն էր, այն կողմ էր ընկնում` էլի մեկն էր ու մեկը:
Ուրիշները մխիթարում էին. «Ինչո՞ւ ես վշտանում, տնաշեն, մենք բոլորս մեկ-մեկ չե՞նք որ»:
— Ոչ,— պատասխանում էր,— այսքան մարդ կա աշխարհում և միթե, ինձնից բացի, նրանցից ոչ մեկը ես չեմ:
Ճանապարհ ընկավ. «Գուցե երկրորդն էլ լինեմ»:
Երազում էր. «Մեկս որ երկնքին նայեր, երկրորդս գետինը կդիտեր, մեկս որ պարեր, երկրորդս կերգեր, մեկս որ ցավ զգար, երկրորդս առողջ կմնար, մեկս որ մեռներ, երկրորդս կենդանի կմնար…»:
Հոգնեց և քնեց:
Երազ տեսավ, իրենից բացի բոլորը ինքն էր: Վախեցած վեր թռավ և շտապ վերադարձավ իր գյուղը:
Գաղափարախոսություն
Այս պատմությունը միշտ մենակ ապրող մի մարդու մասին է, ով ինքն իրենից հարցնում է թե ինչի է նա միայնակ: Բոլորը գալիս էին և ասում որ մենակ չես, որ մենքքեզ հետ ենք: Եվ բարեկամները և հարևանները: Բայց նա ոչ մեկին չլսելով մտածում էր որ միայնակ է: Ես ասեցի, որ պետք է հավատալ սրտին քանի որ նա միակն է ով քեզ կտա ճիշտ պատասխանը, բայց կան այնպիսի պահեր, երբ սիրտդ ոչինչով չի կարող քեզ օգնել: Դրահամար գոյություն ունի շրջապատը: Երբ մարդ զգում է, որ սրիտ խորքում չի կարող գտնել իր հարցի պատասխանը, միակ լուծումը հավատալ, լսել և օգնություն խնդրել շրջապատից: Իհարկե դա այդ մարդու որոշումն է, թե վերջում ինչ կանի, բայց ընկերներից և բարեկամներից խորհուրդ վերցնելը ավելի հեշտ կլինի կողմնորոշվել մարդուն և նրա սրտին, և գտնել ճիշտհարցիպատասխանը:
Վարանոտ մարդու պատմությունը
Վարանոտ մարդ էր ապրում, այնքան վարանոտ, որ նույնիսկ սենյակից դուրս գալ վախենում էր:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե որևէ մարդու հանդիպեմ, հետո նա վատ աչքով նայի, կռվի հետս և ծեծի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ աղջկա հավանեմ, նա էլ ինձ հավանի, սիրեմ և սիրվեմ, ամուսնանալ ուզենամ և նա էլ համաձայնի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ կինս սիրեկան բերի, փաղաքշեն և սիրեն իրար: Իսկ ես ոչինչ չիմանամ… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, ու որդիս մենակ մնա, հետո լուցկու հետ խաղա ու հրդեհի տունը, ինքն էլ մեջը այրվի: Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Վայ թե առաստաղը քանդվի և ես էլ տակը մնամ` տանը որ մնամ»:
Գաղափարախոսություն
Այս պատմվածքով հեղինակը ուզում էր ասել, որ ամեն մարդ ունի իր վախերը, և չի ուզում հաղթահարել դրանք, բայց լինում են կյանքի այնպիսի պահեր, որ մարդ չունի ոչ մի ուրիշ տարբերակ, և պետք է մի օր գնա այդ քայլին: Այս մարդը վախենաում էր դուրս գալ տնից մտածելով, որ եթե դուրս գա տնից, կմոլորվի, և այլևս տուն գալու ճանապարհը չի գտնի, և այլ ուրիշ բաներ: Իմ կարծիքով ամեն մարդ ունի իր վախերը, որոնք չեն կարող մնալ մինչ կյանքիդ վերջ: Պետք է դիմել ռիսկի, հաղթահարել ամեն, վախ և դժվարություն, որպեսզի չվախենալ ոչ մի բանից, և զգալ քեզ հերոս: Եթե ամեն ինջից վախենաս և դուրս չգաս տնից, ապա մինչև կյանքիդ վերջ կվախենաս ամեն մանրուքից, չես կարողանա վայելես քո կյանքը, և սովորեցնես ուրիշներին թե ինչպես պետք է վարվել սարսափի հետ:
Մոռացկոտ մարդու պատմությունը
Մոռացկոտ մարդ էր: Ամեն ինչ մոռանում էր: Դեռ պատահեց այնպես, որ մոռացավ նախորդ գիշերվա երազը: Հետո մոռացավ լվացվել: Հետո չէր հիշում, նախաճաշել է թե չէ, ու հենց այնպես, «գուցե պետք գա» մտածելով, մի քանի անգամ նախաճաշեց: Հետո աշխատանքի գնալ մոռացավ և մնաց տանը: Հետո այն էլ մոռացավ, որ տանն է մնացել և երկրորդ անգամ տանը մնաց:
Մոռացկոտ մարդը մոռացավ, որ կին ունի և երկրորդ անգամ ամուսնացավ: Հետո երկրորդ կնոջը թողնել մոռացավ և երրորդին բերեց:
Միայն մի անգամ մոռացավ մոռացկոտ մարդը, որ մոռացկոտ է. իրենից վերցրած պարտքերը հիշեց: Անհանգստացավ մոռացկոտ մարդը: Երկար ժամանակ հիշում էր իր մոռացկոտությունը և վերջապես հիշեց:
Եվ նա ավելի շատ մոռացավ, քան գիտեր:
Ի վերջո, մոռացկոտ մարդը այն էլ մոռացավ, որ ծնվել է և նորից ծնվեց, միայն թե այս անգամ էլ մոռացկոտ ծնվեց մոռացկոտը:
Գաղափարախոսություն
Այս պատվածքի մեջ գաղափարախոսությունն այն էր, որ մարդ ամեն ինչ մոռանալով կյանքը սկսում է նորից: Եթե մարդ մոռանա երբ է ծնվել, երբ է գնացել խանութ, և տարբեր մանրուքներ, ապա նույն բանի կանի նորից, և կստացվի որ մարդ անում է ամբողջ կյանքում՝ նույն մի քանի գործողությունները: Եթե ինչ որ բան մարդ մոռանում է, իմ կարծիքով ամենալավ դեղամիջոցը գրառումն է: Կարելի է ամեն ինչ ինչ անում եք գրառել, և այդպես ոչինչ չեք մոռանա: Մարդիկ ամենաշատը մոռանում են այն ժամանակ, երբ ինչ-որ բան են ուզում ասել, բայց այդ պահին ուրիշ մեկը գալսի է և փոխում է խոսակցությունը: Դուք մտնում եք այդ թեմայի մեջ, իսկ վերջում թեման քննարկելուց հետո մոռանում եք այն ինչ ուզում եք ասել: