Posted in Uncategorized

Ինչպես եմ ես անցկացնում իմ հանգստյան օրերը

Ամեն շաբաթ կիրակի ես կատարում եմ շատ քիչ, բայց ինձ համար հաճելի գործեր: Համարյա ամբողջ ժամանակ ես լինում եմ երևակայության մեջ: Մտածում եմ ապագայիս մասին, տեսնում եմ այն աշխարհը, որը ոչ ոք բացի ինձանից չի կարող մտնել այնտեղ, տեսնում եմ իմ անկատարելի երազանքները, որոնք միայն հրաշքի դեպքում կկատարվեն: գրեթե իմ ամբողջ ժամանակը անցնում է երևակայելու վրա: Իմ բոլոր գործողությունները կախված են իմ տրամադրությունից: Եթե ես զայրացած եմ, կերևակայեմ տխուր, մռայլոտ բաներ, իսկ եթե ուրախ եմ՝ կտեսնեմ զուլալ ջուր, պարզ երկինք: Ամեն հանգստյան օրերին մենք ընտանիքով գնում ենք զբոսնելու: Այս անգամ ման եկանք կասկադում: Երբ լինում է արևոտ եղանակ շատ ուրախ է անցնում ընտանիքով զբողնելը: Նաև գնացինք տատիկիս տուն, որտեղ ես և տատիկս մեր ավանդույթով միշտ նարդի ենք խաղում: Մեր ընտանիքում հանգստյան օրերին նարդի չխաղալը զարմանլի բան է: Ես գրեթե իմ աեն օրերը մտքերի մեջ եմ լինում, և ամենաշատը մտածում եմ ապագայիս մասին: ատ եմ սիրում երևակայել: Այսպես անցան իմ այս շաբաթվա հանգստյան օրերը: (ෆ˙ᵕ˙ෆ)

Թողնել մեկնաբանություն