Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,—
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Միջօրեի հետ շտկեցին իրենց—
Իրենց ինքնության խորք ու ձևերով—
Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
Իրար կռնակի կռթնած սարերը:
Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
Եվ մոտենալով սիրտ տվին իրար—
Իրար շվաքից խրտնած սարերը…
Իրիկնաժամի մշուշների հետ
Իրար շալակած իջնում են սարից
Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:
Իմ տպավորիչ առավոտը
Ամեն իմ առավոտ սվսվում է սրանից: Սկզբում արթնանում եմ զարթուցիչի ձայնից, հետո գնում եմ լվացվելու: Հետո գնում եմ անկողինս եմ հավաքում, որից հետո հագնվում եմ և գալիս դպրոց: Ամեն իմ առավոտ անցնում է այսպես: Բայց իմ համար ամենատպավորիչ առավոտը կլինի այն ժամանակ, երբ որ ես նախաճաշեմ, քանի որ ես առովոտները չեմ նախաճաշում: Քանի ինչպես ես՝ այնպեսել շատերը առավոտները ախորժակ չունեն: Ես շատ հազվադեպ եմ նախաճաշում, և այդ պատճառով իմ ամենատպավորիչ առավոտը կլինի այն ժամանակ, երբ ես նախաճաշեմ: Դա իմ համար շատ զարմանալի բան է: