Posted in Uncategorized

Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը

Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը:

1. Ստամոքսի հիվանդություններ

Ստամոքսի հիվանդություններից են բորբոքումները (գաստրիտները), էրոզիանները եւ խոցերը:

Դրանց առաջացման պատճառներն են ՝ վատորակ, կոպիտ, դժվարամարս, լավ չմարսված յուղալի, չափից ավելի տաք եւ սառը, կիսաեփ ուտելիքները, ինչպես նաեւ չափից ավել ուտելը, անսովոր կերակրատեսակները, աղը, պղպեղը եւ մանանեխը, ոգելից խմիչքները, ծխելը, դեղորայքները, սթրեսները: Կարեւոր է նաեւ ժառանագական նախատրամադրվածությունը:

2. Աղիքային հիվանդություններ

Այսօր Հայաստանում բավական տարածված են նաեւ աղիքային հիվանդությունները՝ բարակ եւ հաստ աղիների բորբոքումները եւ ֆունկցիոնալ խանգարումները: Հաճախ այդպիսի խանգարումները երեւան են գալիս կենսակերպի հետեւանքով (սնվելու ռեժիմի բացակայություն, սննդաբաժնում ոչ առողջ սննդի գերակայում): Այդպիսի խանգարումների դեպքում հիվանդներին կարող են առաջարկել թերապեւտիկ բուժում կամ անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն:

3. Լյարդի հիվանդություններ

Լյարդի հիվանդություններից առավել տարավածները հեպատիտներն են, որոնք ըստ առաջացման պատճառների լինում են վիրուսային (A, B, C, D), ինֆեկցիոն (բրուցելոզ, պալարախտ, սիֆիլիս), տոկսիկ (ալկոհոլ, հեպատոտրոպ թույներ): Լինում են նաեւ երկրորդային ռեակտիվ հեպատիտներ: Բոլոր հեպատիտների ժամանակ տեղի են ունենում լյարդի պարենխիմայի բորբոքային, դեգեներատիվ, դիստրոֆիկ ախտահարումներ:

Վիրուսային հեպատիտներից առավել տարածված է հետատիտ C-ն: Դրանց բուժումը հիմնականում  թերապեւտիկ է (դեղորայքային): Հեպատիտների մի մասը բուժման ֆոնին ունեն հետադարձ գործընթաց, հակառակ դեպքում, կարող են առաջացնել բարդություններ՝ լյարդի ցիրոզ, լյարդի քաղցկեղ: Ժամանակակից դեղորայքային բուժման շնորհիվ նման հիվանդների կյանքի տեւողությունը երկրարացել է 10-15 տարի:

4. Լեղապարկի հիվանդություններ

Լեղապարկի ամենատարածված հիվանդությունը խրոնիկ խոլիցիստիտն է (լեղապարկի բորբոքում),բայց քանի որ լեղապարկը սերտորեն կապված է լեղուղիների հետ, ավելի հաճախ հանդիպում են համակցված ձեւերը՝ խոլեցիստոխոլանգիտ եւ խրոնիկ կալկուլյոզ (քարային) խոլեցիստիտ:

Լեղապարկի հիվանդությունների բուժումն հիմնականում թերապեւտիկ է, բացառությամբ քարային խոլեցիստիտից, որի բուժումը վիրահատական է:

Թողնել մեկնաբանություն