(հատվածաբար)
Հեքիաթները ոչ միայն վնասակար չեն, այլ շատ օգտակար, երբ նրանք կրում են հեքիաթի առասպելական և հնության դրոշմը, երբ նրանք իսկ և իսկ հեքիաթ են: Վնասակար են միայն այն հեքիաթները, որոնք ոչ հեքիաթ են, ոչ վեպ, ոչ պատմություն և ոչ գիտություն, այլ ամենից մի խառնուրդ, որոնց նպատակն է, իբրև թե, հեքիաթի ձևով գիտություն ուսուցանել, բայց խանգարում և աղավաղում են թե հեքիաթը և թե գիտությունը:
Իմ նպատակն է եղել և է՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ, որ երեխան իր ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ մտնե հերոսի դերի մեջ, այն անե, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պռս անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ;
Հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշգրիտ պատկերն է, Իրական աշխարհի դևերը, վիշեպները, սատանեքն ու քաջքերը ավելի ևս սարսափելի են, որովհետև դրանք մեծ մասամբ մնում են անընկճելի, մինչդեռ հեքիաթներինը ընկճվում և ոչնչացվում են:
Իմ աչքում հեքիաթը բարոյական և մտավոր զարգացման համար շատ և շատ նման է մայրական կաթին: Այդ կաթի սիրահար մանուկը մի ժամանակ կտրվում է կրծքից և այնուհետև զզվում է այն կաթից, որ մի ժամանակ այնքան սիրում էր, բայց ո՞վ կարող է ուրանալ և չասել, որ նրա ֆիզիկական կազմվածքը մայրական կաթի բաղկացությունն է: Կաթը կորչում է, բայց նրա արդյունքը չի կորչում: Հեքիաթը մեր երևակայության, մեր տաղանդի ու հանճարի կաթն է: Այդ կաթը ինչպես սննդարար է եղել մեզանից քառասուն դար առաջ, նույնքան սննդարար կլինի և քառասուն դար մեզանից հետո:
Մարդուս տաղանդի և հանճարի սաղմերը պետք է նրա լսած հեքիաթներումը փնտրել:
Եթե ես գիտենայի, թե որպիսի հեքիաթների լսելով է զարգացել Շեքսպիրի, Սերվանտեսի, Շիլլերի, Կոլումբի և սրանց նմանների երևակայությունը, ես նույն հեքիաթները կտայի և իմ ընթերցող սիրելի մանուկներին, թեկուզ նրանց լսած հեքիաթները լինեին ավելի ևս ահռելի և զարհուրելի: Ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նա և վնասակար է: Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ: Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, իստերիքական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակներում:
- Փորձի՛ր հիշել այն հեքիաթները, որոնք ազդեցություն են թողել քո երազանքների վրա (ինչպե՞ս), հերոսների, որոնց գտել ես քո մեջ կամ փնտրում ես, ուզում ես ստեղծել:
- Ամեն իմ կարդացած գիրքը, հեքիաթը ազդեցություն է թողում քո երազանքի վրա, ինչպես նաև հերոսները: Ամեն մի նոր բան դուր գալիս դու մտածում ես դրա մասին երազանքների մեջ: Իմ կարծիքով ամեն հեքիաթի թողում է մարդու մեջ և լավ՝ և վատ՝ տպավորություններ դրա մասին, բայց հետո նոր հեքիաթ կարդալով մենք մոռանում ենք հնի մասին: Այդպես է նաև մեր առօրյա կյանքում: Մարդիկ երազում տեսնում են այն, ինչը ուզում, և ամեն ինչ փոխելով դեպի լավ կողմով իրենց համար: Իմ կարծքիքով ինձ վրա ազդեցություն է թողել արքայադուստրը սիսեռահատիկի վրա, քանի որ այն մեզ սովորեցնում է, որ ամեն մարդ տարբերվում է իր ձևով, և ամեն մարդ յուրահատուկ է իր բացառություններով և կարողություններով:
- Երևակայությունը ինչպե՞ս է փոխում մարդու կյանքը:
- Երբ որ մարդ երևակայում է, նա միշտ մտածում է այն բանի մասին, ինչը սիրում է, և միշտ կուզենա տեսնել: Մարդկանց երևակայությունները նրա համար են, որ մարդիկ անիրականը դարձնեն իրական, իրենց մտքում: Երևակայությունից մարդու կյաքնը կարող է փոխվել: Նայած ինչի մասին է երևակայում: Եթե մարդ շատ է սիրում իր երևակայածը, ապա նա կփորձի այն իրականացնել բոլոր ձևերով: Նրան մեկ կլինի կփոխվի, թե կմնա նույնը, կարևորը՝ հասնի անկարելի երևակայությունը: Երևակայությունը նաև կարող է մարդուն փոխել դեպի վատ կողմը: Օրինակ՝ երևակայել մարդասպանություններ: Կարելի է այնքան վատ բաներ երևակայել, որ նրանք կսկսեն քեզ տանջել, նրանցից մի փոքր մաս հիշելով: Դրանից մարդ կզայրանա, և որպեսզի նրան այլևս վատ մտքեր չգան կփորձի վատ երևակայությունը իրականացնել, չիմանալով որ դա միայն կփչացնի նրա հոգեվիճակը:
- … չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ — մեկնաբանիր այս միտքը:
- Իմ կարծիքով այս նախադասությամբ Աղայանը ուզում էր մեզ ասել, որ ինչ որ բանից չվախենալու համար պետք է դրա մասին, իմանալ, լսած լինել: Օրինակ՝ եթե դու վախենում ես սարդերից, և ուրիշներից նրանց մասին լսած չլինես, ապա դու ավելի կվախենաս նրանց տեսնելուց, քան երբ քեզ ասեն և նոր տեսնես: Սկզբում ավելի լավ է լսես թե քեզ ինչ են ասում նոր գնաս, քան միանգամից գնաս: Պատկերացնենք, որ լաբիրինթի մեջ ենք: Առաջին դեպքում՝ քո ընկերներից մեկը ենթադրել էր, որ լաբիրինթում հրեշներ կան, և միակ լաբիրինթից դուրս գալու ճամփան, դա հրեշի հետեվից աննկատելի գնալն է: Քանի որ մենք լսել ենք ենթադրություններ, որ այնտեղ կան հրեշներ, մենք ավելի զգույշ կլինենք: Երկրորդ դեպքում՝ մենք լաբիրինթի մասին ոչինչ չգիտենք, և առանց իմանալու որ այտեղ կան հրեշներ, փորձելով դուրս գալ, կնգնենք հրեշների թաղանթում: Դրա համար ամենակարևոր բանը՝ դա սկզբում իմանալ, հետո անելն է: Սա մեր բոլոր աշխարհի ամենակարևոր օրենքն է, որ պետք է կատարենք բոլորս: