Posted in Uncategorized

Ղազարոս Աղայան. ինքնօգնություն

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

Իմ կարծիքով Ղազարոս Աղայանը այս հոդվածի մեջ ուզում էր ասել, որ եթե քո վրա հարձակվում են պետք է պաշտպանվել: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը ուզում է տունդ վառել, դու անհապահ պետք է ինքդ քեզ օգնես, պաշտպանես: Չպետք է վնաս տալ այդ մարդուն, պետք ուղղակի պաշտպանել մեզ, մեր անձնական իրերը: Եթե ինքնօգություն արեցիր, իմացիր որ այդ մարդը կգա և կփորձի նորից ինչ-որ չար բան անել: Պետք է միշտ նայել կոխքերով, որպեսզի մեր վրա չհարձակվեն և վատ բաներ չանեն: Պեքտ չէ այդ մարդու վրա ջղայնություն պահել: Պետք է մոռանալ, այն ամեն ինչը կատարվել է, բայց չպետք է մոռանալ ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅԱՆ մասին:

Թողնել մեկնաբանություն