Posted in Uncategorized

Մարտ ամսվա ամփոփում կենսաբանությունից

1)Արյան բաղադրություն
Արյան մեջ են անցնում հորմոնները, որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Արյունատար անոթը բաղկացած է չորս մասից լեյկոցիտներ, թրոմբոցիտներ, պլազմա և էրիթրոցիտներ։
ԼԵՅԿՈՑԻՏՆԵՐ
Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներն են` անգույն բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով ավելի քիչ:
ԷՐԻԹՐՈՑԻՏՆԵՐ
Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:
ՊԼԱԶՄԱ

Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (90−92)%-ը, իսկ (8−10)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են:
ԹՐՈՄԲՈՑԻՏՆԵՐ
Թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդման բոլոր փուլերում։ Թրոմբոցիտների քանակն ավելանում է մարսողության, ծանր մկանային աշխատանքի, հղիության ժամանակ:

2)Արյան կարգը

Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ իմանա, թե որն է իր արյան խումբը, քանի որ արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է լինում անպայման միևնույն խմբի արյուն:  Եթե ​​ձեր արյան մեջ կա A անտիգեն, ապա դուք ունեք A արյան խումբ: Եթե ​​ունեք B անտիգեններ, ունեք B խմբի խումբ: Որոշ մարդիկ ունեն ինչպես A, այնպես էլ B անտիգեներ ՝ տալով նրանց AB արյուն: Իսկ O արյան խումբ ունեցող մարդիկ չունեն ոչ A, ոչ B հակագեններ:

3)Շնչառական համակարգ (ինչպես է են մարդիկ շնչում)

 Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով: Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից՝ քթի խոռոչից, քթըմպանից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից:

Քթի խոռոչը և քթըմպանը

Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի պատճառով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ: Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 

Կոկորդը

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Նաև այն ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում:

Շնչափող

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից:

Բրոնխներ

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:

Թոքեր

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ:


4)Թոքերի կենսական տարողություն

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16−20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է մոտ 21000: Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 մլն շնչառական շարժում:Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում: 

Թողնել մեկնաբանություն