Posted in Uncategorized

Եգիպտագիտություն

Այս գիրքը եգիպտագիտության մասին է։ Սա մի օրագիր է, որը գրանցում էր Էմիլին ուզենալով որոնել Օսիրիսը դամբարանը, քանի այն անհայտ տեղում էր գտնվում, նա հավաքեց երիտասարդ նկարիչների, ֆոտոգրոֆների և գրողների խումբ, միասին գնացին ճանապարհորդության։


Սկզբում գնացին Կահիրեի եգիպտական թանգարանը, կարծելով որ նրանք կիմանան ինչ որ նոր բան հետախուզելով թանգարանը։ Այնտեղ տեսան շատ հետաքրքիր բաներ, օրինակ՝ Ահհոտեպ թագուհու ոսկե ապարանջանը, Հոր փարավոնի Կա (նամակի) փայտե արձանը և այլն։

Այդ թանգարանում նրանք իմաան շատ բաներ։ Իմացան Օսիրիսի մահվան պատմությունը։ Օսիրսը(أوزوريس) երկար ժամանակ Եգիպտոսի թագավորն էր։ Նրա եղբայրը՝ Սեթը (تعيين:), ուզենալով կառավարել եղբոր թագավորությունը սպանում է նրան՝ բաժանում իր մարմինը 14 կտորի, և ցրում ամբողջ Եգիպտոսով մեկ։ Օսիրիսը ապրեց մեռյալների թագավորությունում՝ դառնալով այնտեղի տիրակալը։ Օսիրսր կինը՝ Իսիդան(إيزيدا) գտավ նրա ամուսնու դեսուդեն նետված կտորները։ Հավաքելով կտորները՝ Իսիդան տարավ Անուբիս աստծո մոտ։ Անուբիսը(أنوبيس) և Իսիդան միասին սարքեցին Հին Եգիպտոսի առաջին մումիան, և վերակենդանացրեցին նրան անդրաշխարհում՝ նոր կյանքի համար։ Օսիրիսի զավակ Հորը(الأب) վրեժ լուծեց Սեթին՝ սպանելով նրան, և դարձավ Հին Եգիպտոսի թագավորը։ Նա շատ բարի էր, և նրա պատվին շատ տաճարներ էին կառուցել։

Իսկ սա՝ ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՔԱՐՏԵԶՆ Է (կարող եք մանրամասն դիտել այստեղ)։

Հին եգիպացիները գրի համար պատկերանշաններ՝ հիերոգլիֆներ էին օգտագործում։ Դրանք կարող էին նշանագրել ինչպես մեկ հնչյուն, այնպես էլ մեկ ամբողջ բառ։ Երբ հիերոգլիֆը ամբողջ բառ էր նշանակում, դրա տակ սովորաբար գիծ էին դնում։ Այլ դեպքերում անդ նշանը գրվում էր մյուսների հետ։ Մեկ բաղաձայնի նշաններից բացի, հին եգիպտացիներն օգտագործում էին մի քանի հնչյունի նշաններ։

ՄԱՆՐԱՄՍՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԱՍԻՆ

Թողնել մեկնաբանություն