Posted in Uncategorized

Մանկության կայարանում

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:
  • Որովհետև, իմ կարծիքով նա ուզում է ասել, որ եթե մենք նայենք մեր կյանքի գնացքի պատուհանից, կիմանանք մեր ապագան, կհիշենք մեր բոլոր վատ ժամանակ անցկացրած պահերը, կտեսնենք շատ բան, որը կարող է վատ ազդել մեր հիմիկվա կյանքի վրա։
  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:
  • Շատ կարևոր է, թե ինչ վագոնով ես գնում, քանի որ դա կյանքի վագոն է, քո կյանքը քո շրջակա աշխարհը, քո մտքերը, եթե նստենք պատուհանի մոտ կտեսնենք մեր անցյալը և ապագան
  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:
  • Կարևորը այն է, որ դու ունես քո կյանքի գնացքը, այսինքն դու ունես կյանք, որը նոր է տեղից շարժվել, իսկ այն մարդկանց մոտ, ում մոտ գնացքը կանգնել է, այլեւս աշխարհը չեն տեսնի

Թողնել մեկնաբանություն