Posted in Uncategorized

Ձնծաղիկի պես․․․

Այսօր ես  հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում:  Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…

Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։

Ձնծաղիկի պես

Եթե ես ինձ զգաի Ձնծաղիկի պես, կհամարեի որ ունեմ մի քանի կյանք, քանի որ ձնծաղիկը աճում է ձմռան վերջ՝ գարնան սկիզբ։ Այսինքն ամեն մի ծաղիկ՝ կապ չունի ձնծաղիկ է թե խատուտիկ, միևնույն է, մի օր իր կյանքը վերջանալու է, և սկվելու մի ուրիշ կյանք։ Ամեն ինչ, մահանալով կորցնում է իր բնավորությունները, հիշողությունները և երազանքները։ Ամեն ինչ կորում է ու գնում, իսկ հետո նորից վերադառնում՝ վերածնվում։ Այնպիսի բան չկա աշխարհում, որը կարողանա անմահ լինել։ Այդպե է նայեվ ձնծաղիկը․ Մահանում է, թոռոմում, իսկ հետո վերադառնում նոր կյաքով, տեսքով և մտքերով։

Թողնել մեկնաբանություն