Posted in Uncategorized

Ինչ է արդարությունը

Մարդիկ միշտ ուզեցել են իմանալ, թե ինչ է իրական արդարությունը։ Բայց ես կարծում եմ, որ երբեք չի կարելի այդ հարցը լուծել, քանի որ մարդիկ արդարությունը եսնում են այլկերպ, որևե դեպքից ելնելով ամեն մեկը ունի իր կարծիքը։ Սակայն մարդիկ իրենց արդարացնել կարող են միայն մյուս մարդկանց մեղադրելով։

Մարդկանց կյանքում անարդարություն բառը շատ հաճախ է հանդիպում, ամեն մարդ կարծում է, որ նա արդեր է իսկ ուրիշները իր հանդեպ անարդար են։ Կարող է և այդպես, բայց լինում են դեպքեր, երբ մարդ այդ անարդարությանը արժանի է լինում իր արարքներով, որոնք անարդար էին այլ մարդկանց հանդեպ։

Անադարությունը կարող է հնդիպել ամենուր նույնիսկ դպրոցում։ Օրինակ՝ երբ դւ կատարել ես քո տնային առաջադրանքը շատ արդար է, դրա համար արդար կլինի ստանալ բարձր գնահատական, սակայն, երբ դու նույնքան չափով չես մասնակցում քննարկումներին կամ այլ աշխատանքներին, որոնք ատարվում են դասարանում, բնականաբար դու կարող ես ստանալ ցածր գնահատական, իհարկե քեզ թվում է, թե դա անարդար է, բայց դա միայն քո կարծիքն է, կարող է մյուս աշակերտների համար դա շատ էլ արդար է։ Այսինքն ստացվում է, որ բոլոր մարդիկ արդարությունը արբեր են տեսնում և իրենց համար արդարությունը կախված է իրենց կարծիքից։

Այս աշխարհում միշտ կան վատ բաներ, այսինքն, որտեղ կա ուրախություն կա նաև տխրություն, որտեղ կա լույս այդտեղ կա նաև ստվեր, որտեղ կան հաղթողներ կան նաև պարտվողներ, այսինքն ստացվում է, որ որտեղ կա արդարություն այդտեղ կա անարդարություն և դա փոխելը անհնարին է չի կարող ամենինչը լինել արդար։ Քանի որ, եթեչլիներ անարդարություն մենք չեինք իմանա, թե ինչ է արդարությունը։

Թողնել մեկնաբանություն