ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆ
X-XIV դարերը Հայաստանի քաղաքական պատմության տեսանկյունից բուռն ու անհանգիստ էին։ Պատմաշրջանը սկսվում է Բագրատունյաց թագավորությամբ, որին հաջորդում են բյուզանդական կարճատև նվաճումը, սելջուկյան մոտ մեկդարյա տիրապետությունը, Զաքարյանների իշխանության գալը և ավարտվում է մոնղոլական նվաճումով ու տիրապետությամբ։ Քաղաքական անկայունությունը և ավատատիրական մասնատվածությունն իրենց բացասական ազդեցությունն էին թողնում նաև հայ իրավական մշակույթի վրա, մշակույթ, որի
զարգացման արտաքին գործոնն անկախ պետականությունն էր, իսկ
ներքինըերկրի սոցիալ-տնտեսական կյանքը։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում խաղաղության և անկախության ամեն մի կարճատև ժամանակաշրջանում Հայաստանի իրավական կյանքն արձակում էր նոր ծիլեր ի դեմս գրավոր աղբյուրների։
Այս շրջանի Հայաստանի իրավական համակարգը հիմնական գծերով՝ միջնադարյան, ավատատիրական, կրոնականացված էր։ Դրանում
առաջնային իրավական ձևեր էին սովորույթը, աշխարհիկ օրենքները և
կանոնական իրավունքը։
Բագրատունյաց թագավորության շրջանում նկատվում է կիրառվող իրավունքն ամրագրելու ձգտումը։ Դա են վկայում այդ շրջանից
մեզ հասած վիմական որոշ արձանագրություններ։ Բացի դրանից՝
Մխիթար Գոշի «Գիրք դատաստանիի» «Աշխարհական օրենք» մասի
առաջին հոդվածից ևս երևում է, որ նա թագավորի իշխանության, թագավորական ժառանգության, թագավորական դատաստանի, բերդերի,
ամրոցների ու քաղաքների, պատերազմի ու ավարառման և այլնի մասին համապատասխան իրավադրույթները քաղել է ինչպես Արշակունի, այնպես էլ Բագրատունի թագավորների օրենքներից1
: Այսպիսով,
Բագրատունյաց թագավորությունն իր տնտեսական վերելքով