Նախագծի համակարգումը՝ Հռիփսիմե Գալստյանի:
Երթուղի. Չարենցի հուշարձան, Չարենցի փողոց, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ:
Ութնյակներ Արևին․
Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Այս տողով հեղինակը ուզում է ասել, որ իր մոտ ծորում է վառվող արյուն։ Այսինքն նա իր մեջ զգում է տաքություն, արև շողերը։ Իր արյան մեջ զգում է թե ինչպես է արևը տաքացնում նրան։ Նրա երակներով ծորում է արյուն, որի մեջ զգացվում են արև շողերը։ Կարելի է ասել որ Եղիշե Չարենցը շատ է սիրում արև, ամառ և տաք օրեր։
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Այս արև, այս վառ աշխարհում
Այս բոլոր նախադասություններով, որոնք ես դուրս եմ բերել, կարող եմ եզրակացնել, որ Չարենցը շատ է սիրում արև, և դրա համար այս ությակների մեջ միշտ գրում է նրանց մասին։ Այս ընտրած տողով ուզուոմ է ասել, որ արև իր այն աշխարհն է, որը նրան երջանկացնում է, և նա միշտ կուզենար լինել այնտեղ։ Նա մեր աշխարհը պատկերացնում է վառ, շողերով, փայլուն և գեղեցիկ ինչպես արևը։
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։
Արևի տապն է հոսում,
Այս նախադասությամբ նա ուզում է մեզ սովորեցնել, որ եթե արևը հոսա՝ այսինքն գնա, պետք է հույս ունենալ որ նա նորից կգա, քանի որ Չարենցի համար բնության մեջ արևը շատ կարևոր երևույթ է, որը նա միշտ ցույց է տալիս միայն պոզիտիվ բանաստեղծությունների ժամանակ։
Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ,-
Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ․-
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Ոնց որ ասեցի բոլոր անցած ությակների մեջ՝ կարող ենք հաստատվել, որ Եղիշե Չարենցը արևը ասոցացում է իր հոգու հետ։ Այսինքն իր համար արևը իր կյանքի և հոգու ծաղիկն է՝ շուշանը։ Արևը նրա լույս տանող ճանապարհն ։ Ոնց որ նրա համար, այնպես էլ իմ համար արև միշտ կտանի ճիշտ իմ ճակատագրն։
Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։
Այստեղ էլ է ասվում, որ նրա համար արև հրաշք մի երևույթ է, որը միշտ նրան զվարթացնում է, նրա ընկերն է և այլն։ Եվ ասում է , երբ արևը կա կյանքը միշտ կլինի հրաշք ու տենդ։ Ասում է, որ արև նրան բացել է իր հրաշալի կյանքի զվարթ ու անփույթ ճամփան։
Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Պսպղում է ոսկի մի վահան,
Այս բանսատեղծության տողի մեջ նա ուզում է ասել, որ արևը այնքան գեղեցիկ, այքան փայլուն, հրաշալի, լույս տանող դեպի ճամփա երևույթ է, որը բոլորը նրան նայելուց պաշտպանվում են, որպեսզի նրա բոլոր լավ հատկանիշներից չզմայլվեն։ Այստեղ ասվում է, որ արևը այնքան փայլուն է, որ պսպղում է։
Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր — արևահամ — ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,- Ողջը — հրին, արնանման արևին
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան — արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,- Ով է քեզ պես արևահամ — ամոքիչ․․․
Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Իմ կարծիքով այս ությակի մեջ Եղիշե Չարենցը ուզում է ասել, որ օրինակ երբ լինում է ամառ, նա զգում է նրա բույրը, զգում է թե ինչպես է արև շողում։ Զգում է ինչպես է նա նրան տաքացնում, նրա տաք բույրը, որը նրան հանգսացնում է, և տալիս է թևթեություն նրա մեջ։