Կարդալ նշված բալլադները Հսկան դուրս բերել ստեղծագործության գաղափարախոսությունը, արտահայտել սեփական դիրքորոշումը այդ գաղափարների շուրջ, գնահատել դրանց արդիականությունը:
Վերլուծություն
Այս բալլադը հսկայի մասին էր, ով մտածում էր որ նա բոլորից ուժեղն է այս աշխարհում, և մեր նման փոքրիկ մի մարդու հետ ուզում էր կռվել, և ցույց տալ իր ուժը բոլոր մարդկանց։ Բայց հենց լսեց մոր ձայնը մի անգամից կանգ առավ և գնաց։ Այս բալլադը ունի երկու խրատ։ Առաջինը այն է, որ կապ չունի մեծ ես թե փոքր, գեղեցիկ թե տգեղ միշտ կունենաս ինչ որ առավելություն, որով կկարողանաս քեզ ցույց տալ։ Ամեն մարդ ունի իր առավելությունները և չի կարելի նեղացնել ուրիշներին այն բանով, նչը դու ունես ավելի շատ քան մյուսները։ Երկրորդ խրատը այն էր, որ ինչ էլ լինի, եթե մայրդ ասում է պետք է լինի այդպես, բայց մեր դարում լրիվ ուրիշ ձևի է։ Մեր դարում երեխաները ավելի շատ լսում են, նմանություն են վերցնում շրջակա միջավայրից՝ ընկերներից, դասարանցիներից և այլն։ Նրանց համար ավելի կարևոր է ընկերների խորհուրդը, քանի որ մայրիկը արդեն չի հասկանում մեր նախասիրությունները, զբաղմունքները, և չենք կարող կիսվել նրա հետ քանի որ նա մես չի հասկանա։ Բայց բոլոր դեպքերում մայրիկը սուրբ է պետք է միշտ լսել, օգնել նրան ցանկացած օգնություն ունեցած պահերին, և կիսվել, կարող է և նա հասականա մեզ։ Բոլորս էլ մեր մորը սիրում ենք ամենից շատ և չկիսվել գոնե ինչ որ պահով շատ սխալ է իմ կարծիքով։