«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի
մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց
ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ
տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից:
Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝
«ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը:
Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ:
Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք:
Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են
եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան
չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝
հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ
կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես,
ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին
դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն:
Վերլուծություն
Այս նամակը կարդալով ես կարող եմ ասել, որ Վահան Տերյանը չնայած հեռու էր Մարթա Միսկարյանից, միևնույն է ուզում էր լինել նրա կողքին, իր հետ լինել։ Այս նամակում նա ասում էր, որ իր երազանքը լինելն էր Մարթայի հետ, բայց ասում էր որ երանի կլիներ եթե աստված կարանար գոնե մի քիչ նրանց մոտիկացներ։ Նա ասում էր որ մենակ էր, առանց նրամենակություն էր զգում իր մեջ։ Նա ուզում էր որ աստված սպաներ միայնությունը՝ այսինքն նենց աներ որ մարդիկ միայնակ չմնային իր նման և այդպիսի ցավ չզգան ինչպես նա։ Այս նամակը ինչպես նրա բոլոր գրված նամակները տարբեր մարդկանց գրված է այնպես, ինչպես նա զգում էր նրան այդ պահին։ Բանաստեղծություններ գրելուց նա միշտ գրում էր գեղեցիկ բառերով, իսկ նամակների մեջ փորձում էր ցույց տալ իրական նրան։ Այս նամակըինչպես անցյալը՝ որը ուղղված էր Նվարդ Թումանյանին շատ տխուր և թախծոտ է։