Posted in Հաշվետվություն

Ճամբարային ամսվա պատում

Բարև ձեզ, ես այսօր ձեզ կպատմեմ, թե ինչ եմ արել այս ճամբարային ամսվա ընթացքում։ Մենք մեր ջոկատով թատրոն ենք պատրաստում քաղաքավարության վնասների մասին։ Այս պատմության մեջ ես տան տիրուհու դերը ունեմ։ Մենք այս թատրոնը արդեն տեսագրել ենք։ Ֆիզիկայի ժամերին մենք փորձեր ենք արել և սովորել ենք մի քանի նոր թեմա՝ դիֆուզիա և կոնվեկցիա։ Ներքևում կտեղադրեմ իմ նկարած տեսահոլովակները։ Նաև գնացել ենք ռազմական թանգարան, որտեղ իմացել եմ շատ նոր բաներ, օրինակ՝ իմացել եմ շատ տեղեկություններ կորած, մահացած զինվորների մասին, իմացել եմ ավելի շատ, քան գիտեի պատերազմի մասին, որտեղ գրավեցինք Շուշին և այլն։ Որից հետո կասկադի աստիճաններով իջել ենք և գնացել ենք պոնչիկանոց։ Նաև սահատադաշտ ենք գնացել։ Այնտեղ շատ ուրախ էր անցել, բայց ես չէի կարողանում սահել և անընդհատ ընկնում էի։ Երեկ եկել էին քիմիայի նոր ուսուցիչներ։ Նրանք շատ բարի էին, շատ լավը, և ես ու Հասմիկը շատ էինք սպասում քիմիայի նոր դասերին և հիշում էինք թեմաները։ Մեզ հարցրեցին մի քանի հին թեմա, և մենք պատասխանեցինք։ Նոր ուսուցիչները շատ գոհ էին մեզանից և ասացին, որ մեր անունները կտեղադրեն իրենց բլոգում։ Նաև մենք այսօր ունենք քիմիա և հուսամ՝ շատ լավ կանցնի։ Ընտրության ժամին ես գնում եմ gերմաներենի, բայց ուսուցիչը դուրս է եկել դպրոցից, դրա համար անելու բան չունենք։ Երեկ միս Բուշը շատ լավ լուր ասաց․ <Նոր ուսուցչուհի է գալու>։ Ես շատ ուրախ եմ, քանի որ շատ եմ ուզում սովորել գերմաներեն։ Նաև ուզում եմ սովորել ուկրաիներեն, բայց պետք է ընտրեմ լեզուներից մեկը, իսկ հետո ուկրաիներեն ընտրությունչկա ։ Այս ամսվա ընթացքում մենք այսքան ենք արել։ Ես շատ կարճ գրեցի, քանի որ չեմ կարող բոլոր ճամփորդությունները մանրամասն պատմել։

ՖԻԶԻԿԱՅԻ ՓՈՐՁ

Թողնել մեկնաբանություն